Ամերիկուհին զարմացրել է սոցցանցի օգտատերերին իր փոքր փորով հղիության 5-րդ ամսում
Ամերիկուհի Քերոլայն Հյելլեն զարմացրել է իր սլացիկ կազմվածքով հինգ ամսական հղիության ժամանակ: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վերջինս պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում TikTok-ում:
Այդպիսի տեսանյութերից մեկը պատկերում է նոյեմբերին կայացած հարսանիքը, երբ Քերոլայնն ամուսնացել է San Francisco Giants բեյզբոլի թիմի խաղացող Շոն Հյելլեի հետ: Իրենց հետաձգված հարսանիքի օրն ամերիկուհին արդեն 5 ամսական հղիության մեջ էր գտնվում, սակայն դա ոչ մի կերպ չի երևացել նրա տեսքից: Հարսանյաց հանդեսը հետաձգվել էր համավարակի պատճառով: Ամերիկուհու խոսքով՝ հարսանիքի օրն իր հղիության մասին շատ քիչ մարդ է իմացել:
Քերոլայնը շարունակում է լուսանկարներ հրապարակել սոցցանցում՝ ցուցադրելով նուրբ կազվածքը: Թեև նա արդեն հղիության ութերորդ ամսում է գտնվում, նրա փորիկն այնքան էլ մեծ չի երևում:
Քերոլայնը նշել է, որ երեխան նորմալ է զարգանում, ինքը ևս առողջական խնդիրներ չունի, ինչպես հաստատել են բժիշկները: