Netflix-ը ֆիլմ է նկարահանում իննսունականներին ռուսական փակ քաղաքի մասին
Netflix սթրիմինգային հարթակը հայտարարել է ռուսական չորրորդ սերիալի նկարահանումների մասին, հայտնում է Lenta.ru-ն։
Գլխավոր դերերը կկատարեն Անաստասիա Տալիզինան եւ Միխայիլ Տրոյնիկը։ Ռեժիսորները Դարյա Ժուկն ու Ստանիսլավ Լիբինն են։
«Մենք հիշել ենք 1990-ականները, թե որքան են այդ ժամանակներն ազդել մեզ վրա եւ ազդում են մինչ օրս։ Մենք փորձել ենք պատմություն ներկայացնել մարդկանց մասին, որոնք չեն կարողանում հարմարվել հանրությունում սրընթաց փոփոխություններին եւ ամբողջ ուժերով փորձում են իրենց չկորցնել իրադրությունում, ուր այլեւս ոչ ոք ոչնչի չի հավատում»,- նշել է նախագխի գլխավոր սցենարիստ Միխայիլ Շպրիցը։
«ЗАТО» ֆիլմի գործողությունները զարգանում են հետխորհրդային շրջանում եւ պատմում են լրագրող Կրիստինայի եւ ոստիկան Դաշկինի մասին, որոնք հետաքննում են փակ քաղաքից երեխայի անհետացման գործը։ Այս պահին ընթանում են նախագծի նկարահանումները, թողարկման ժամկետն առայժմ հայտնի չէ։