Apple-ն արձագանքել է լրտեսության մեջ մեղադրանքներին
Apple-ը հայտարարել է, որ կթարմացնի իր AirTag խելացի փարոսիկների ԾԱ-ն, որպեսզի կանխի հանցավոր նպատակներով հաքերների կողմից դրանց օգտագործումը: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում, գրում է «Լենտա»-ն:
Կորպորացիայի հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը մտահոգված է AirTag-ի՝ ոչ նպատակային օգտագործման մասին հաղորդումներով: «Մենք խստորեն դատապարտում ենք մեր արտադրանքի ցանկացած չարամիտ օգտագործում»,- պատասխանել է Apple-ն օգտատերերի մեղադրանքներին:
Apple-ը հայտարարել է, որ AirTag-ի թարմացված տարբերակում նոր նախազգուշացումներ կհայտնվեն գաղտնիության մասին սարքի առաջին իսկ կարգավորման ժամանակ: Բացի այդ, լրտեսման մասին ծանուցում ստանալիս օգտատետերը կկարողանան իմանալ անհայտ AirTag-ի ճշգրիտ վայրը: Այս միջոցները կօգնեն օգտատերերին պաշտպանվել լրտեսումից: Ապագայում Apple-ը մտադիր է փոխել խելացի փարոսիկի ծանուցման ձայնն ավելի սուր եւ բարձր ձայնով, որպեսզի աքսեսուարն ավելի հեշտ գտնվի:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք իրավապահների հետ AirTag-ի հետ կապված բոլոր հարցումների մասով», - ասել են Apple-ում: Ընկերությունը հայտնել է, որ յուրաքանչյուր բրելոկ առանձին համար ունի, որը կապված է կոնկրետ Apple ID-ին, ինչը թույլ է տալիս բացահայտել հաքերի ինքնությունը։