Արքայազն Հարին կրկին առանց կնոջ ու երեխաների կմեկնի Մեծ Բրիտանիա
Արքայազն Հարին այս տարի կրկին մտադիր է վերադառնալ Մեծ Բրիտանիա։ Այս թեման վաղուց դարձել է թագավորական փորձագետների բազմաթիվ վեճերի աղբյուր։
Սակայն քննադատների մեծ մասը հակված է, որ Սասեքսի դուքսը միայնակ կժամանի Լոնդոն։ Իր կնոջը՝ Մեգան Մարքլին, եւ երկու երեխաներին՝ Արչիին ու Լիլիբեթին, արքայազնը կթողնի Ամերիկայում։
«Հարին կարծում է, որ ավելի մեծ ուշադրության են արժանանալու իրենք, քան այն անձինք, որոնք իրականում պետք է լինեն ուշադրության կենտրոնում՝ թագուհին կամ Էդինբուրգի դուքսը, վերջինիս հիշատակը», - ենթադրել է բրիտանացի լրագրող Նիլ Շոնը։
Մյուս փորձագետներն էլ վստահ են, որ Հարին միայնակ է գնալու Մեծ Բրիտանիա, քանի որ Մեգան Մարքլը չի ցանկանում վերադառնալ պալատ։ Բայց, միեւնույն ժամանակ, թագուհու թոռը շատ է ցանկանում, որ իր հարազատները ծանոթանան Լիլիբեթի հետ եւ տեսնեն Արչիին, որը լքել է երկիրը ծնողների հետ, երբ նա մեկ տարեկան էլ չի եղել:
Այնուամենայնիվ, մասնագետների մեծ մասը համակարծիք է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին վախենում են իրենց անվտանգության համար։ Փորձագետները ենթադրում են, որ արքայազն Հարին չի ցանկանում իր ընտանիքին վտանգի տակ դնել, քանի որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի կարող նրանց պատշաճ պաշտպանություն տրամադրել: