Հայտնի են «Օսկար 2022»-ի հավակնորդները

Այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին՝ Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում: Երեկոյան ամերիկյան կինոակադեմիան հայտնել է բաղձալի արձանիկի հավակնորդների անունները:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Բելֆաստ», «CODA. խուլ ծնողների երեխան», «Մի նայեք վերեւ», «Դյունա», «Վարիր իմ մեքենան», «Ռիչարդ արքա», «Մատուտակի պիցցա», «Սարսափների ծառուղի», «Շան իշխանություն» եւ «Վեսթսայդյան պատմություն» կինոնկարները:

Կադրը՝ «Դյունա» ֆիլմից«Լավագույն ռեժիսոր» կոչման համար կպայքարեն Քեննեթ Բրանան («Բելֆաստ»), Ռյուսուկե Համագուտին («Վարիր իմ մեքենան»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Մատուտակի պիցցա»), Սթիվեն Սփիլբերգը («Վեսթսայդյան պատմություն») եւ Ջեյն Քեմփիոնը («Շան իշխանություն»):

Կադրը՝ «Մատուտակի պիցցա» ֆիլմից

Կադրը՝ «Մի նայեք վերեւ» ֆիլմի

Նիքոլ Քիդմանը («Լինել Ռիկարդո»), Ջեսիկա Չեսթեյնը («Թեմի Ֆեյի աչքերը»), Օլիվյա Քոլմանը («Անծանոթ դուստր»), Պենելոպե Կրուսը («Զուգահեռ մայրեր») ու Քրիստեն Ստյուարտը («Սփենսեր») հավակնում են «Լավագույն դերասանուհի» տիտղոսին:

Կադրը՝ «Ռիչարդ արքա» ֆիլմից

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակի են հավակնում Ուիլ Սմիթը («Ռիչարդ արքա»), Խավիեր Բարդեմը («Լինել Ռիկարդո»), Էնդրյու Գարֆիլդը («Տիկ-տակ, բում»), Դենզել Վաշինգտոնը («Մաքբեթի ողբերգությունը») եւ Բենեդիկտ Քամբերբեչը («Շան իշխանություն»):

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Էնկանտո», «Լուկա», «Միթչելներն ըննդեմ մեքենաների», «Փախուստ» եւ «Ռայան եւ վերջին վիշապ» անիմացիոն ֆիլմերը:

Կադրը՝ «Շան իշխանություն» ֆիլմից


Դեռ հայտնի չէ սպասվելիք մրցանակաբաշխության ձեւաչափը, սակայն 7-րդ անգամ երեկոյի ռեժիսորն է լինելու «Էմմի» մրցանակակիր Գլեն Վայսը:

3 տարի շարունակ հաղորդավար չունեցող «Օսկարը» հավանական է, որ այս տարի կվարի Ուիլ Փաքերը, թեկնածուների թվում նշվում է նաեւ Թոմ Հոլանդը:

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan