Գարեթ Բեյլը հեռանում է Մադրիդի «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը ամռանը կհեռանա թիմից, հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Շիրան Twitterի իր էջում։

Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը որոշել է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ իսպանական ակումբից։ Ուելսցի հարձակվողի նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր լիգայի և MLS-ի ակումբները։

32-ամյա Բեյլի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Ընթացիկ մրցաշրջանում ուելսցի հարձակվողը Իսպանիայի Լա Լիգայում չորս խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մտադիր է կարիերան ավարտել «Տոտենհեմում»: Բեյլը հանդես է եկել «Տոտենհեմում» 2007-2013 թվականներին, ինչպես նաև նախորդ մրցաշրջանում՝ վարձավճարով: Ընդհանուր առմամբ՝ Գարեթն անգլիական թիմի կազմում անցկացրել է 237 հանդիպում, որոնցում խփել է 72 գոլ և կատարել 61 գոլային փոխանցում։

Բեյլի «շուկայական արժեքը» գնահատվում է 5 միլիոն եվրո:

 
 

 

Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
website by Sargssyan