Ինչպես նիհարել առանց դիետաների. համեղ ու օգտակար կոկտեյլ ավելորդ քաշի դեմ պայքարելու համար
Ավելորդ քաշն ու ճարպակալումը ներկայում ամենատարածված ու վտանգավոր խնդիրներից են, քանի որ զգալիորեն բարձրացնում են մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների և անգամ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Սա է պատճառը, որ բժիշկները հորդորում են օր առաջ ազատվել ավելորդ կիլոգրամներից ու կարգի բերել կազմվածքը:
Մարզիչներն ու սննդաբանները մշակել են տարատեսակ դիետաներ ու մարզումների համալիրներ, որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ, սակայն հաճախ դրանք բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա, հակացուցված են լինում այս կամ այն պատճառով կամ պարզապես անարդյունավետ են լինում: Նման դեպքերում մարդիկ հաճախ հուսալքվում են, մինչդեռ մասնագետները նշում են, որ կան ավելորդ քաշի դեմ պայքարի նաև այլընտրանքային տարբերակներ:
Ավելորդ քաշի դեմ պայքարում ամենաարդյունավետ ըմպելիքներից մեկը կեֆիրն է, որին ճիշտ բաղադրիչներ ավելացնելը կօգնի մոռանալ տհաճ ճարպաշերտերի մասին: Մասնագետները ներկայացրել են կեֆիրով մի համեղ ու օգտակար բաղադրատոմս, որը քնելուց առաջ խմելը կարող է հիանալի արդյունք ապահովել:
Սննդաբանները խորհուրդ են տալիս մի բաժակ կեֆիրին ավելացնել 0,5 ճաշի գդալ դարչնի փոշի, նույնքան կոճապղպեղ և մի պտղունց կարմիր պղպեղ, լավ խառնել և ստացված կոկտեյլը խմել ամեն օր քնելուց առաջ:
Մասնագետների խոսքով՝ այս խառնուրդի գործածության արդյունքում կարելի է մեկ ամսում ազատվել 3-4 կգ ավելորց քաշից: Բանն այն է, որ իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ այս ըմպելիքը խթանում է նյութափոփանակությունն ու դուրս է բերում սննդի մնացորդները, շլակներն ու տոքսիններն օրգանիզմից: Սա է պատճառը, որ այն հատկապես օգտակար է ճաշկերույթներից հետո, քանի որ նման դեպքերում մարդիկ հաճախ են չարաշահում սնունդը: