Քանյե Ուեսթը կարող է կալանավորվել

Ռեփեր, Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին Քանյե Ուեսթի դեմ կարող է քրեական գործ հարուցվել. հայտնում է TMZ-ը։

 Հունվարին արտիստը ինքնագրի խնդրանքից հետո հարձակվել էր իր երկրպագուի՝ երիտասարդ տղամարդու վրա։ Քանյեի երկրպագուն մոտեցել էր նրան և սկսել լուսանկարվել։ Դա խիստ զայրացրել է ռեփերին, և նա սկզբում հրել է տղամարդուն, իսկ հետո երկու անգամ հարվածել գլխին և պարանոցին։ Կա տեսանյութ, որում երևում է, որ տղամարդը ընկել է փողոցում: Հայտնի է նաև, որ Քանյեն կոտրել է տղամարդու քիթը:
 Լոս Անջելեսի իրավապահ մարմինները գրեթե ավարտել են այդ գործի հետաքննությունը, շուտով իրենց եզրակացությունը կուղարկեն քաղաքային դատախազություն, որը կորոշի արդյոք Քանյեին որևէ մեղադրանք առաջադրել: Ոստիկանները կարծում են, որ բավարար ապացույցներ կան երգչին հանցագործության մեջ մեղադրելու համար: TMZ-ը գրում է, որ ոստիկանները չեն կարողացել քննության կանչել Քանյեին, քանի որ նա, վկայակոչելով զբաղված գրաֆիկը, չի ներկայացել բաժին։
 
 
Համաձայն Լոս Անջելեսի օրենքների՝ քաղաքի դատախազն ունի 3 տարբերակ՝ մեղադրանք ներկայացնել, կարճել գործը կամ հրավիրել ներգրավված կողմերին ոչ պաշտոնական լսումների, որտեղ նրանք կարող են որոշակի պայմաններ սահմանել գործի ավարտի համար։ Քանյեն կարող է կալանավորվել մինչև վեց ամսով, բայց նա կարող է նաև հեշտ պրծնել՝ դատարանի կողմից պարտադրված զայրույթի կառավարման դասընթացների հաճախելով։
«Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում
website by Sargssyan