3 մթերք, որոնք նպաստում են ակնեի առաջացմանը
Շոկոլադ
Ակնեի առաջացման շատ տարածված պատճառներից է շոկոլադը։ Ու եթե նիհարելու նպատակով դիետոլոգները խորհուրդ են տալիս շոկոլադ՝ 70% - ից բարձր կակաոյի պարունակությամբ, ապա ակնեի դեպքում կաթնային շոկոլադը պակաս վտանգավոր կլինի: Բանն այն է, որ այս պարագայում վնասակար բաղադրիչ է կակաոն, որը հրահրում է ակնեի առաջացմանը։
Կոկոսի յուղ
Չնայած կոկոսի յուղի հայտնիությանը, սննդի մեջ դրա չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել մաշկի համար տհաճ հետեւանքների: Նաեւ այս յուղը պարունակում է հագեցած ճարպեր, որոնք կարող են բարձրացնել «վատ» խոլեստերինի (լիպոպրոտեին) մակարդակը։ Այս մասին հայտարարում են մաշկի գեղեցկության եւ առողջության ոլորտի ամերիկացի փորձագետները։
Կաթնամթերք
Պատճառը, որի հետեւանքով կաթնամթերքը ցան է առաջացնում, այն է, որ կովերին այժմ հինգ անգամ ավելի շատ են կթում, քան նախկինում։ Սթրեսի պատճառով պրոգեստերոնի մակարդակը կաթի մեջ մի քանի անգամ ավելի բարձր է դառնում։ Այսօր կաթը, նույնիսկ եթե դա օրգանական է, ունի սթրեսի հորմոնների բարձր մակարդակ, ներառյալ կորտիզոլը, ինչը հանգեցնում է պզուկների առաջացմանը։