Անվանվել է Եվրոպայի լավագույն ավտոմեքենան
Կորեական Kia ընկերության էլեկտրական քրոսովեր EV6-ը ճանաչվել է Եվրոպայի լավագույն մեքենա։ «Տարվա ավտոմեքենա 2022» մրցանակաբաշխության արդյունքները, որոնք ամփոփվել են Շվեյցարիայի Ժնև քաղաքում, հաղորդվում է «Տարվա ավտոմեքենա» պաշտոնական կայքում։
Այսպիսով, նշված մոդելը վարկանիշում զբաղեցրել է առաջին տեղը և ստացել 279 միավոր ժյուրիից, որի կազմում ընդգրկված են եղել եվրոպական 22 երկրների ավտոլրագրողներ։ Երկրորդ տեղում է ֆրանսիական Renault Megane E-TECH Electric էլեկտրամեքենան (265 միավոր)։ Նրան հաջորդել է կորեական Hyundai Ioniq 5-ը, որը հավաքել է 261 միավոր։
«Մենք նախկինի պես անկախ ենք ավտոմոբիլային արդյունաբերությունից և նախկինի պես չունենք կատեգորիաներ (…) Մենք միայն մեկ հաղթող ենք անվանել: Մասնակիցներից յուրաքանչյուրին գավաթներ չենք տրամադրում, այդ իսկ պատճառով այս մրցանակն այդքան արժեքավոր է»,- պարզաբանել է ժյուրիի ղեկավար Ֆրենկ Յանսենը:
Հայտնի է, որ այս հաղթանակն առաջինն է Kia ապրանքանիշի համար։