COVID-19-ը կարող է հանգեցնել ստամոքսի խոցի. մասնագետ
COVID-19-ը կարող է բացասական ազդեցություն ունենալ ստամոքսի առողջության վրա. այն կարող է տուժել ինչպես կորոնավիրուսային վարակի բորբոքումից, այնպես էլ դեղերի ագրեսիվ ներգործությունից։ Այսպիսի կարծիք է հայտնել գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը (Ռուսաստան)։
Իր հարցազրույցում մասնագետը նշել է, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքում կարող է տուժել ցանկացած օրգան։ Նրա խոսքով՝ հիվանդացած մարդու մոտ կարող է առաջանալ նաեւ ստամոքսի խոց։ Իհարկե, ըստ նրա, այդ բարդացումն առաջին հերթին կարող է առաջանալ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ։
«Գաստրիտ ունեցող մարդը կորոնավիրուսի ազդեցության պատճառով կարող է վերածվել խոց ունեցողի»,- ասել է բժիշկը։
Նրա խոսքով՝ ստամոքսի խոցի հավանականությունը COVID-19-ի դեպքում ավելանում է նաեւ դրա բուժման պատճառով։ Մասնավորապես, հակաբորբոքային, հակավիրուսայի, ջերմ իջեցնող դեղերը կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ, որոնք բացասաբար կազդեն ստամոքսի լորձաթաղանթի վրա։
Մասնագետի խոսքով՝ խոց ունեցող պացիենտը կարող է ուժեղ ցավեր չունենալ, բայց որոշակի անհարմարություն զգալ սնունդն ընդունելուց հետո։
«Երբ մենք ինչ-որ բան ենք ուտում, ուտելիքն անմիջապես հայտնվում է ստամոքսում, եւ եթե այդ ժամանակ անհարմարության զգացողություն է առաջանում, կարելի է խոսել խոցի մասին»,- նշել է Վյալովը։
Եթե այդ անհարմարության զգացողությունը մշտական է դառնում, մասնագետը խորհուրդ է տալիս խորհրդակցել բժշկի հետ։