Մոնիկա Բելուչիի դուստրը նկարահանվել է «ELLE Russia»-ի ապրիլյան համարում
Վենսան Կասելի եւ Մոնիկա Բելուչիի դուստրը՝ Դեւա Կասելը, դարձել է «ELLE Russia»-ի ապրիլյան համարի հերոսուհին։ 17-ամյա մոդելը կրել է Dior եւ Givenchy ապրանքանիշերի հագուստը, ինչպես նաեւ պատմել ծնողների հետ հարաբերությունների, ընտանեկան ավանդույթների եւ ապագայի հետ կապված ծրագրերի մասին։
Դեւան խոստովանել է, որ մտադիր է ավելի շատ ջանքեր գործադրել իր կարիերան զարգացնելու համար։
«Ինձ շատ նախագծեր, նկարահանումներ են առաջարկում, ես առայժմ ընտրում եմ, բայց կարծում եմ՝ ամռանից կսկսեմ ավելի շատ ժամանակ հատկացնել մոդելային կարիերային, քան հիմա»,- նշել է նա։
Դեւան նաեւ խոստովանել է, որ երազում է Տոկիո մեկնելու մասին եւ որ լավագույնս ժամանակ անցկացնելն իր համար հանդիպումներն են ծնողների հետ։
«Իմ ամենասիրելի պահերն են, երբ մենք հավաքվում ենք՝ ինչ-որ մեկի ծննդյան օրը նշելու համար։ Դեռ մանուկ հասակից այդ արարողություններն ինձ համար կապված են հայրիկի օծանելիքի բույրի եւ մայրիկի պատրաստած պաստայի բույրի հետ»,- խոստովանել է մոդելը։