Ֆիլմը, որում Նիկոլաս Քեյջը մարմնավորել է իր կերպարը, 100 տոկոսանոց վարկանիշ է գրանցել
Կինոժապավենը, որում Նիկոլաս Քեյջը մարմնավորել է իր կերպարը, հիասքանչ վարկանիշ է ստացել Rotten Tomatoes կայքում։ Այդ հանգամանքին ուշադրություն են դարձրել The Hollywood Reporter-ի լրագրողները։
Ֆիլմը նման գնահատականի է արժանացել South by Southwest (SXSW) ամերիկյան արվեստների փառատոնի ընթացքում ցուցադրությունից հետո։ Սա նշանակում է, որ ժապավենը գնահատած 17 կինոքննադատներից ոչ մեկը դրան 6/10-ից ցածր գնահատական չի տվել Ընդ որում, լիովին հավանական է, որ գրախոսականների քանակի ավելացման հետ ֆիլմի վարկանիշն իջնի։
Ըստ սյուժեի՝ ծանր ճգնաժամ է ապրում կյանքում, այդ թվում ստեղծագործական առումով։ Նոր ֆիլմում աշխատանքը սկսելուց առաջ նա Մայորկա է մեկնում՝ հանդիպելու իր ամենահավատարիմ երկրպագուին, որևը միեւնույն ժամանակ քրեական հեղինակություն է՝ Խավին (Պեդրո Պասկալ)։
Կինոթատրաններում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2022թ․-ի ապրիլի 22-ին։ Ժապավենի ռեժիսորը Թոմ Գորմիկանն է։