Ինչու եք անընդհատ մրսում, և որ հիվանդությունները կարող են դրանում «մեղավոր» լինել
Եթե անընդհատ մրսում եք, դա կարող է մատնանշել ոչ միայն այն, որ բարձր զգայունություն ունեք ջերմաստիճանի փոփոխության հանդեպ, այլ նաեւ վկայել մի շարք հիվանդությունների մասին:
Անեմիա
Անեմիան, որի դեպքում արյան մեջ նվազում է թթվածինը տեղափոխող կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) քանակը, բնութագրվում է մարմնի հյուսվածքներում թթվածնի պակասով (հիպոքսիա): Այն հաճախ արտահայտվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են թուլությունը, հոգնածությունը, գլխապտույտը եւ մրսելու զգացումը, հատկապես ձեռքերի եւ ոտքերի սառչելը:
Շաքարային դիաբետ
Շաքարային դիաբետը երբեմն հանգեցնում է ծայրամասային նյարդերի վնասման, որն ուղեկցվում է վերջույթների այրման, ծակծկոցի կամ սառնության (մինչդեռ դրանք դիպչելիս տաք են մնում) զգացողությամբ:
Բացի այդ, երբ արյան մեջ շաքարի մակարդակն իջնում է (հիպոգլիկեմիա), օրինակ, ինսուլինային դեղամիջոցների ընդունումից հետո, պացիենտը կարող է մրսել եւ դողալ:
Հորմոնալ խանգարումներ
Որոշ հորմոնալ խանգարումներ նույնպես կարող են ձեզ զգայուն դարձնել ցրտի նկատմամբ Օրինակ՝ հիպոթիրեոզի դեպքում դուք կարող եք նկատել ոչ միայն դող, այլեւ աշխատունակության նվազում, քնկոտություն եւ քաշի ավելացում:
Դաշտանադադարի ժամանակ կանայք կարող են նաեւ մրսել հորմոնալ կարգավիճակի փոփոխության պատճառով: