Մենք ուզում ենք ստուգել և հասկանալ, թե ինչ կարող ենք անել. Կապառոսը` առաջիկա ընկերական խաղերի, ընտրանու նորեկների մասին

Ֆուտբոլի Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով՝ ընկերական խաղերում հավաքականի առաջիկա մրցակիցները նման են Ազգերի լիգայում առկա հակառակորդներին:

«Երբ մենք այս երկու թիմերին ընտրեցինք, հաշվի ենք առել, որ այս հավաքականները նման են մեր` հունիսին սպասվելիք խաղերի ընտրանիներին: Մենք պետք է կարողանանք մրցակցել ֆիզիկապես ուժեղ պատրաստված թիմերի հետ: Մենք ուզում ենք ստուգել և հասկանալ, թե ինչ կարող ենք անել: Ցանկություն ունենք տեսնելու նոր տղաներին թիմում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:

Խոսելով Հարոյանի մարզավիճակի մասին` մասնագետը շեշտեց, որ նա լավ մարզավիճակում է, քանի որ Իսպանիայում ֆուտբոլիստների առաջ մեծ պահանջներ են դնում: Նա հավաքականին է միացել լավ ֆիզիկական վիճակում:

«Երիտասարդներն աչքի են ընկնում իրենց ակումբներում և հույս ունենք, որ ապագայում հավաքականին կկարողանան օգնել: Ֆեդերացիան էլ ծրագիր ունի, ըստ որի, մենք աշխատում են մի խումբ երիտասարդների հետ: Մենք անհատական աշխատանք ենք տանում բոլորի հետ»,- նշեց Կապառոսը:

Վերջինս անդրադարձավ նաև Հենրիխ Մխիթարյանի` հավաքականում կարիերան ավարտելուն, առանձնացնելով, որ Մխիթարյանն իր տեղն ունի ֆուտբոլի ֆեդերացիայում: «Ինձ համար առավելություն էր Մխիթարյանի հետ աշխատելը: Մենք արդեն փորձ ունենք առանց Մխիթարյանի խաղալու և կարևորում եմ նաև, որ թիմը շարունակի աճ գրանցել»,- ընդգծեց նա:

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Չեռնոգորիայի ու Նորվեգիայի ընտրանիների հետ։ Մարտի 24-ին Երևանում  հավաքականը կհյուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan