Նա անսահման սիրում է Ռուսաստանը. Պուգաչովայի մտերիմ ընկերուհին վստահեցրել է, որ երգչուհին անպայման կվերադառնա հայրենիք
Վերջին օրերին վիրտուալ տիրույթում ակտիվ քննարկվում է ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկի՝ Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի՝ ՌԴ-ից հեռանալու տեղեկությունը:
Թեմային անդրադարձել է Պուգաչովայի մտերիմ ընկերուհին՝ Միլա Ստավիցկայան, որը նրա և գալկինի՝ երեխաների՝ Լիզայի և Հարրիի կնքամայրն է։ Կինը վստահեցրել է, որ աստղը չի պատրաստվում ընդմիշտ հեռանալ երկրից, գրում է starhit.ru-ն։
«Ես չգիտեմ, թե որտեղ են Ալլան և Մաքսիմը: Իհարկե, նրանք կվերադառնան արձակուրդից։ Ալլա Բորիսովնան անսահման սիրում է Ռուսաստանը. Եվ գուցե նա արդեն այստեղ է, հայրենիքում», - ասել է Ստավիցկայան:
Ավելի վաղ Պուգաչովան սոցցանցերում հրապարակել էր տեսահոլովակ, որում ասել էր, որ մեկնել է պլանավորված ճամփորդության։
«Արձակուրդն ու բուժումը արտագաղթ չեն համարվում: Ես կվերադառնամ»,-ասել էր Պուգաչովան: