Հայաստանի ընտրանին Բիչախչյանի միակ գոլի շնորհիվ հաղթեց Չեռնոգորիային

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղի շրջանակներում Երևանում ընդունեց Չեռնոգորիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2022 թվականի առաջին խաղում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից րոպեների առաջ անսպասելի վնասվածք ստացավ Անդրե Չալըշըրը և նրան փոխարինեց Ստյոպա Մկրտչյանը, ով նորամուտը տոնեց թիմի կազմում

Մեկնարկային րոպեներին երկու հավաքականները փոխանակվում էին գրոհներով, որոնք սուր չէիր անվանի: Բայց Հայաստանի ընտրանին 19-րդ րոպեին օգտագործեց իրեն ընձեռնված հնարավորությունը՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Վահան Բիչախչյանը՝ առաջ մղելով հավաքականին:

Երկրորդ կեսի մեկնարկին Չեռնոգորիան մեծ ուժերով սկսեց գրոհել: Սակայն խաղակեսի միջնամասում հավասար պայքար էր ծավալվել: Խաղի վերջնամասում երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց ընտրանու կազմում իր նորամուտը նշող Ստյոպա Մկրտչյանը: Ի վերջո` հաշվի մեջ այլ փոփոխություն չեկավ և Հայաստանի հավաքականը հաղթեց Չեռնոգորիային նվազագույն հաշվով:

Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կանցկացնի մարտի 29-ին՝ Օսլոյում մրցելով Նորվեգիայի հետ:

Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
website by Sargssyan