Բրիթնի Սփիրսը հրապարակային մեղադրել է իր նախկին սիրելիին՝ Ջասթին Թիմբերլեյքին
Ջասթին Թիմբերլեքին եւ Բրիթնի Սփիրսին վստահորեն կարող ենք անվանել երկուհազարականների Հոլիվուդի ամենակուլտային զույգը։ Նրանց հարաբերություններին հետեւում էին միլիոնավոր մարդիկ։ Երաժիշտները հանդիպել են 1999-2002թթ, եւ այսքան տարիներ անց նրանց հարաբերությունների մասին դեռ բազմաթիվ ասեկոսեներ են պտտվում, իսկ Բրթնին բաց չի թողնում նախկին սիրելիի մասին խոսելու հնարավորությունը եւ ոչ միշտ դրական իմաստով։
Նախորդ տարի թողարկվել է «Framing Britney Spears» վավերագրական ֆիլմը, որը շատերի համար բացահայտել է Բրիթնիի կյանքը ոչ միայն հոր խնամակալության ներքո, այլեւ Բրիթննի եւ Ջասթինի «իդեալական» հարաբերությունները։ Այդ ժամանակ երկրպագուները երգչից պահանջել էին հրապարակային ներողություն խնդրել, ինչը նա արել էր։
Թվում էր՝ աղմկոտ սիրավեպը պետք է անցյալում մնար՝ հաշվի առնելով, որ Բրիթնին այժմ հիանալի հարաբերություններ ունի Սեմ Ասգարիի հետ եւ պատրաստվում է մոտ ապագայում ամուսնանալ նրա հետ։ Սակայն երգչուհին որոշել է հերթական անգամ հիշել նախկին սիրելիի մասին՝ մեղադրանքներ հնչեցնելով նաեւ իր մոր հասցեին։
«Երբ ես ամենաշատը կարիք ունեի օգնության եւ աջակցության, մայրս զբաղված էր իմ կենսագրականը գրելով։ Եվ ամենը հանուն ինչի՞։ Հանուն համբավի եւ ուշադրության։ Նախկին ընկերս եւս զբաղված էր նույն բանով։ Նա հանդես եկավ իր առաջին սկավառակով՝ օգտագործելով իմ անունը եւ ասում էր, թե ես զրպարտել եմ իրեն։ Իսկ հիմա նույն բանով զբաղված է իմ քույրը»,- գրել է Բրիթնի Սփիրսը։