#SportNetLIFE. Մալխաս Ամոյանի չեմպիոնությունը եւ հայերի հաղթական տրամադրությունները
NEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։
31-րդ թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանն առանձնացրել է հայկական մարզաշխարհի ներկայացուցիչների նախորդ շաբաթվա տպավորիչ հրապարակումները, անդրադարձել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 23-ամյա Մալխաս Ամոյանի չեմպիոնությանն ու սոցցանցերում հայ օգտատերերի հաղթական տրամադրություններին:
Ինչպե՞ս Մալխաս Ամոյանը 6 րոպեում դարձավ ազգի հերոս, ի՞նչ արձագանքների արժանացավ Ամոյանի չեմպիոնությունը սոցցանցերում եւ ի՞նչն ամենաշատն ուրախացրեց հայերին, Հովհաննես Բաչկովը փոխո՞ւմ է մարզաձեւը, ինչո՞ւ Հովհաննես Համբարձումյանը որոշեց որդու հետ դուրս գալ խաղադաշտ եւ ինչո՞վ է Թոմը գերել Տիգրան Բարսեղյանին:
Այս եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ի 31-րդ թողարկամը:
#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցցանցային» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։