Հրաչ Մուրադյանը ցույց է տվել 6 ամսական դստերը. բացառիկ լուսանկար
Հաղորդավար Հրաչ Մուրադյանն ու նրա կինը՝ պրոդյուսեր Անաշե Խոդավերդին, երբեք ցույց չեն տալիս իրենց փոքրիկի դեմքը:
Այս անգամ էլ հաղորդավարը հրապարակել է 6 ամսական դստեր լուսանկարը, սակայն կրկին փակել է նրա դեմքը:
Հիշեցնենք, որ Հրաչի ու Անաշեի առաջնեկը ծնվել է 2021թ. օգոստոսի 23-ին:
Ծնողները փոքրիկին անվանել են Միա:
Զույգն անկեղծ հարցազրույց էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ այն խոսակցություններին, ըստ որոնց, Հրաչն ամուսնացել է Անաշեի հետ, որպեսզի ԱՄՆ-ի քաղաքացիության հետ կապված իր թղթաբանական հարցերը կարգավորի:
Անաշեի խոսքով ՝ շատերը չէին հավատում իրենց անկեղծ սիրուն ՝ նշելով, որ իրենց ամուսնությունը պարզապես ձևական բնույթ է կրում։
«Նույնիսկ շատ մտերիմ մարդիկ են եղել, ր իմացել են ես հղի եմ, ու մենք երեխայի ենք սպասում, չեն շնորհավորել»,- պատմել է Անաշեն։
Վերջինս խոսքով, ինքը Հրաչի հետ ամուսնանալիս գիտեր, որ տարվա ընթացքում Հրաչը հաճախ է բացակայելու, քանի որ Հայաստանում նկարահանումներ պետք է իրականացնի, բայց դա իրենց չի խանգարում:
Հավելենք, որ Անաշեն իրանահայ է և մինչև Հրաչի հետ ամուսնանալն էլ ապրում էր ԱՄՆ-ում: