ԶԳՈՒՇԱՑԵՔ‼️ նոր մահացու վիրուս է տարածվել. այն վտանգավոր է հատկապես...
Կապիկի ջրծաղիկի վարակի առաջին դեպքերը հայտնաբերվել են Ավստրալիայում և Կանադայում՝ արտասահմանյան ճանապարհորդություններից տուն վերադարձած զբոսաշրջիկների շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Ավստրալիայի առողջապահության նախարարությանը և Կանադայի կառավարությանը։
Այսպիսով, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում վերջերս Եվրոպայից վերադարձած ճանապարհորդի մոտ հայտնաբերվել է կապկի ջրծաղիկ։ Նա 40-ամյա տղամարդ է, որը հիվանդանոց է գնացել ճամփորդությունից վերադառնալուց մի քանի օր անց։
Կապկի ջրծաղիկի առաջին երկու դեպքերը հաստատվել են նաև Կանադայում։
Նախկինում կապկի ջրծաղիկով վարակման առաջին դեպքերը գրանցվել են Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և մի շարք այլ երկրներում։
Վարակի այս տեսակը նման է սովորական ջրծաղիկին։ Վարակված մարդկանց մեծ մասը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, բայց երբեմն բարդությունները կարող են մահացու լինել: