Սեր էր առաջին հայացքից… Դերասան Արամ Մանուկյանը՝ ավտովթարի զոհ դարձած կնոջ մասին
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մահացել է դերասան, պարող Արամ Մանուկյանի կինը՝ Լիանա Ղազարյանը:
Տեղեկացրել էինք, որ Լիանան մահացել է ավտովթարից:
Ըստ մեր տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Անապայում: Մեքենան ժայռից գլորվել է ցած:
Նշենք, որ Արամ Մանուկյանը լսարանին հայտնի էր դարձել «Գեներալի աղջիկը» սերիալից:
Նա կնոջ մասին խոսելիս՝ նշում էր, որ սեր էր առաջին հայացքից:
«Ինչպես սերիալում, այնպես էլ իրական կյանքում կնոջս` Լիանային, հանդիպել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մոտ: Կարելի է ասել, որ դա սեր էր առաջին հայացքից:
Կինս շատ խելացի է եւ ըմբռնումով է մոտենում իմ աշխատանքին, ինչի համար շատ շնորհակալ եմ իրեն: Խանդի տեսարաններ չեն լինում» (Bravo.am):
Նշենք, որ զույգն որդիներ ունի:
Հավելենք, որ ամիսներ առաջ Լիանան կորցրել էր մայրիկին:
Այդ մասին տեղեկանում ենք Լիանայի էջից: