Այս ժպտերեսիկ փոքրիկը այսօր դարձել է հայկական հումորի թագուհիներից մեկը. կռահեցի՞ք, թե ով է նա
Հայտնիների մանկության տարիների անդադարձը շարունակվում է։ Շատերին է հետաքրքրում, թե այս կամ այն արտիստն ինչպես է անցկացրել մանկությունը և վերջապես ինչպիսին է եղել մանուկ հասակում և ինչպիսի արտաքնային փոփոխությունների է ենթարկվել նա այսօր։
Այս անգամ սիրով ներկայացնում ենք Զառա Սահակյանին, ում հեռուստադիտողները անչափ սիրել են և նրա մասնակցությամբ ժամանցային հաղորդումներն իսկապես ստացված են լինում։
Դերասանուհին ինքն էլ մի առիթով փաստել է, որ առանց հումորի իր կյանքը չի պատկերացնում և հումորն իր կյանքում ապրելակերպ է։
Զառան այժմ նկարահանվում է Women’s Club-ի հումորային նախագծում և հանդես գալիս իր յուրօրինակ հումորով։ Ինչպես նկատելի է նրա մանկության լուսանկարից, դերասանուհին շատ է փոխվել։
Նրա արտաքին փոփոխություններն ակնայտ են։ Նա ավելի վառ կերպարով է սկսել հանդես գալ։ Սակայն մանուկ հասակից մինչ այսօր էլ պահպանվել է նրա անկեղծ ու լայն ժպիտը։