էդ ինչ մեծա… ոնց որ լանգետ լինի… Ալեքսանդր Բաբասյանը Մագա Հարությունյանին սկանդալային մեկնաբանություն է գրել (լուսանկար, տեսանյութ)
Դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանն ինստագրամյան իր էջում կրքոտ լուսանկարներ է հրապարակել աֆրոամերիկացի մարզիկ Դենզել Գյուս Մենսահի հետ: Համարձակ լուսանկարներին կից Մագան գրել է հետևյալը. «Գուշակեք, թե ո՞վ է լքել չատը»:
Հավելենք, որ մարզիկն ինստագրամի իր էջում կիսվել է լուսանկարներով, որոնց կից գրել է. «Հրաշալի նկարահանումներ, ես շատ լավ ժամանակ եմ անցկացրել»: Ի դեպ, Starnews-ի աչքից չի վրիպել, որ այս ֆոտոշարքն անտարբեր չի թողել նաև դերասան Ալեքսանդր Բաբասյանին: Նա հետևյալ մեկնաբանությունն է գրել. «էդ ինչ մեծա… ոնց որ լանգետ լինի»:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Ալեքսանդր Բաբասյանը մեկնաբանություններ է թողնում հանրային աղջիկների լուսանկարներին կից: Նշենք, որ հայտնի չէ, թե ինչն է կապում Մագային և Ալեքսանդրին: Նշենք, որ Մագան փակ է պահում իր անձնական կյանքը: Նա միայն ցուցադրում է՝ ինչ ծաղիկներ է ստանում, սակայն չի բացահայտում, թե դրանք ում կողմից են: Ամիսներ առաջ սկանդալային բլոգերը հարցազրույցներից մեկում առաջին անգամ խոսել էր ընտրյալից բաժանվելու մասին՝ նշելով, որ իր համար շատ ցավոտ է թեման: Մագան չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է եթերում՝ նախկին սիրելիի մասին խոսելիս:
«Էդպես օր չկար, որ չհանդիպեինք: Ցավոք, անցյալով եմ խոսում: Պատճառի մասին չեմ խոսի, որովհետև ինքը կարող ա դեմ լինի: Իրականում իմ կյանքում այնքան էլ շատ չեն եղել հարաբերությունները, որքան որ երևում ա: Բոլորն էլ շփվում են, բայց նորմալ չի, որ շատ հաճախ կարաս սիրես:Ես 24 տարեկան եմ, 24 տարվա մեջ դժվար այդքան սիրած լինեմ, ու հիմա հուզվել եմ, որովհետև իսկապես կորցրել եմ կյանքի ընկեր, ոչ թե որ ես եմ վատը եղել կամ ինքը, մենք բոլորս էլ ունենք մեր վատ կողմերը, բայց մենք իրար ընդունել ենք նենց, ոնց կանք, բայց էդպես ա ստացվել:
Երկուսով հասկացել ենք, որ մեզ դա ա պետք, ուրիշ տարբերակ չենք ունեցել: Ինքը եղել ա էն մարդն իմ կյանքում, ում հետ ես վերաբերվել եմ նենց, ոնց ինքս ինձ: Երբեք չեմ մտածել իրա հետ խոսալուց առաջ, չեմ մտածել, որ կարծիք կարա փոխի: Հեշտ չի նորից տենց մարդ գտնելը: Ես ցավում եմ, որ ամեն ինչ սենց ստացվեց: Մենք ընկերներ ենք, ես իրան շատ եմ սիրում ու ամեն ինչի պատրաստ եմ նրա համար:Նրան շատ շնորհակալ եմ, որ ինքը եղել ա ու սովորացրել է, թե ոնց պետք ա լինի իսկական կողակիցը»,-անկեղծացել էր Մագան:
Հավելենք, որ Մագան օրերս նկարահանվել է Կարեն Ասլանյանի տեսահոլովակում: Նրանք պարբերաբար սթորիներ էին ներկայացնում նկարահանման ընթացքից: Մագան նաև սթորի էր հրապարակել դերասան Սարգիս Տասչյանի հետ: Տեսանյութում Մագան ասել էր հետևյալը. «Հիմա ես ձեզ ցույց եմ տալիս իմ սրտի առաջին չաղին, մի հատ էլ չաղ տունը ունեմ: Իմ սրտի չաղն ա, երդվում եմ՝ շատ եմ քեզ սիրում: Սրտիկ»: Սարգիսն էլ նշել էր, որ ինքն էլ Մագային է շատ սիրում: Տեսանյութին կից Մագան նաև գրել էր հետևյալը. «Կարոտած»: Հավելենք, որ դժվար է ասել, թե արդյո՞ք նրանց միայն ընկերությունն է միացնում. թե՞ ոչ: