Տեսեք՝ ում հարսանիքին է մասնակցել Ժաննա Բուտուլյանը (լուսանկար, տեսանյութ)
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը մասնակցել է ռեժիսոր ընկերուհիներից մեկի հարսանիքին: Նա ինստագրամյան սթորիներ է հրապարակել՝ ներկայացնելով մանրամասներ խնջույքից: Ժաննան նաեւ լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է, թե ինչ կերպարով է ներկայացել տվյալ հարսանիքին:
Իր look-ը ներկայացնող լուսանկարին կից Ժաննան գրել է հետեւյալը. «Ճաշակդ ճակատագիր է … Ճաշակիդ վրա լավ աշխատիր … Ու ես հիմա հագուստի մասին չեմ խոսում……..»: Ի դեպ, Ժաննան, կարծես թե, միայնակ է ներկայացել տվյալ հարսանիքին: Հիշեցնենք նաեւ, որ վերջերս Ժաննան իր և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի լուսանկարն էր հրապարակել, որից հետո շատերը նրանց սիրավեպ են վերագրում:
Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ժաննա Բուտուլյանն օրերս ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել: Շատ հարցեր վերաբերում էին նրա և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հարաբերություններին: Հետևորդների խոսքով՝ ամեն ինչ պարզ է նրանց սիրային հարաբերությունների վերաբերյալ: Դերասանուհին նշել է, թե ինչպես կարող է ամեն բան պարզ լինել:
Հավելենք, որ դերասանուհին երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական ընդդիմադիր հայացքներրը: Ժաննան վերջերս ակտիվ մասնակցում էր ընդդիմադիր թևի բողոքի ակցիաներին: Օրերս էլ ինստագրամյան սթորիներ էր հրապարակել՝ անդրադառնալով ցույցերի ժամանակ տեղի ունեցածին: «Պոռնիկը գրական բառ է, չէ՞… Դե դրանից»: Մեկ այլ սթորիում նա գրել էր հետեւյալը, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ.
«Ի դեպ, պոռնիկը գլխավոր գերագույնի մասին էր, ով տարիներ շարունակ հրահրում է նման բաներ: Մանիակ շուն: Իսկական թղթով մանյակ ու դավաճան»: