Կա միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին դուրս մղելու հարցում․ Անդրանիկ Թևանյան
Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման համար կարեւորագույն նախապայման է ՀՀ իշխանության փոփոխությունը՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Հանրապետության հրապարակի բեմահարթակից։
«Դրսում կա միջազգային կոնսենսուս այն առումով, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի համար է դուրս մղված։ Աշխարհն ուզում է հասկանալ՝ արդյո՞ք հայ ժողովուրդը կարողանալու է սեփական ջանքերով փոխել իրավիճակը եւ չցեղասպանվել 21-րդ դարում։ Մեզանից է կախված, թե ինչպիսի ճակատագրի մենք կարժանանանք»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
Նա նշեց, որ ժամանակի ընթացքում գործարար աշխարհի հազարավոր ընկերություններ են միանալու շարժմանը, բայց այս գործի «պիոներների» անունները կարդաց՝ քաջալերելու համար, որպեսզի օրինակ ծառայեն մյուներին․ «Անռիվա տուր», «Հայաթ» ռեստորան, «Նարեկածին» արծաթյա զարդերի խանութ, «Ամիրյան 8» խանութ, «Յանկի փաբ» եւ այլն։
Անդրանիկ Թեւանյանը նկատեց, որ թեեւ երեկ հայտարարել էր, որ ով չբռնվի՝ չեմպիոն է, որ կարողանա ավելի արդյունավետ աշխատել, իրեն այսօր բերման ենթարկեցին եւ չեմպիոն չդարձավ, ցավոք։
«Բայց մի կարեւոր բան հայտնաբերեցի․ որոշ ոստիկանների մոտ տեսնում ենք այդ ենիչերական, այդ վայրենի, գազանաբարո մոտեցումը։ Բայց բացի այն, որ նրանք ամոթի են արժանի, արժանի են լուրջ իրավական հետապնդման, ես ինձ համար պարզեցի, որ ոստիկանական համակարգում այդ տիպը քիչ է․ այնտեղ ծառայում են յուրօինակ ձեւով գերի ընկած մարդիկ, որոնք երբ ինձ բերման էին ենթարկել, ասում էին՝ ցավներրդ տանեմ, սրանցից ե՞րբ ենք պրծնելու»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
Նա փաստեց, որ շարժումն ընտրել է անցնցում, հանրության մեծ զանգվածների ներգրավմամբ փոփոխությունների իրականցման ճանապարհը։
«Եթե կարգապահ գնանք այդ ճանապարհով՝ որեւէ կասկած չունենաք մեր հաջողելու մասով․ արդյունքը Նիկոլ Փաշինյանին վռնդելով Արցախն ու Հայաստանը փրկելն է։ Մենք պետք է հասկանանք, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, եւ առանձին անհատներից չպահանջենք հերոսություն, հերոսությունը ժողովուրդը պետք է անի ու ստիպի, որ ուժային կառույցներն անցնեն ժողովրդի կողմը։ Մենք մեր գործողություններով դա ստիպելու ենք անել։
Նա թվարկեց նաեւ դասադուլին միացած ուսումնական հաստատությունների անունները։
Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց առաջիկա անելիքը․ վաղը շարունակվում են ակցիաները՝ ավելի կազմակերպված ցանցային տարբերակով։
1․ Կան ինքնակազմակերպված խմբեր, որոնք կարողանում են ցանցային տարբերակով պայքար մղել․ վաղը պետք է մեզ ավելացնենք այդ խմբերին, որ միաժամանակյա հնչող կոչով՝ իրար հետ կապվելով կարողանանք գործողություններ իրականացնել։
2․ Բոլոր այն խմբերը, որոնք արդեն կազմակերպված են՝ քաղաքի տարբեր տեղերում իրականացնում են հավաքներ եւ քարոզչություն մեր այն քաղաքացիների համար, ովքեր մինչեւ վերջ չեն խորացել այս իրավիճակի մեջ։
3․ Երթեր, փողոց փակելու եւ այդ տիպի ակցիաներ փողոցներում, պուրակներում, քաղաքի այլ հատվածներում։
4․ Կոմիտեն էլ կազմակերպչական եւ կառուցվածքային ընդլայնման աշխատանքներ պետք է իրականացնի։
Կիրակի օրը ժամը 18։00-ին հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում եւ կնշենք հետագա քայլերը՝ ասաց Անդրանիկ Թեւանյանը։
Հավաքից անմիջապես հետո ակցիայի մասնակիցները 4 ուղղությամբ իրականացրին փողոցներ փակելու բողոքի գործողությունները։
Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով
Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը
«Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան
Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ)
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի
«Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին
Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան
Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել
Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը
Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան
Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը
Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»
«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»
Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»
Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ)
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան
Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները
Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան