Փաշինյանը փող տալով՝ չի կարող մարել արցախցիների դժգոհության ալիքը. կարող է միայն հետաձգել. Դավիթ Գալստյան

Արցախի Հանրապետության գոյության էջը 2024 թվականի հունվարի մեկին չփակելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում գործեն Արցախի պետական ինստիտուտները, կամ դրանց մի մասը՝ Արցախի վտարանդի Կառավարության ձևաչափով։

Հայկական Արցախի պահպանությանը միտված այս տարբերակը, սակայն, ռիսկային է համարում Հայաստանի իշխանության ղեկավարի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող լրատվամիջոցը, որն օրերս Սամվել Շահրամանյանին ուղղված հարցադրումներ էր հրապարակել` դրանցից մեկով էլ անդրադարձել էր Արցախի վտարանդի Կառավարության մասին հարցին։

«Շատ է խոսվում Շահրամանյանի հակասահմանադրական հրամանագիրն առոչինչ ճանաչելու, ԼՂ լուծարված պետական ինստիտուտների գործունեությունը շարունակելու, այսինքն՝ ՀՀ-ում «ԼՂ վտարանդի կառավարություն» ձևավորելու մասին։ Արդյոք նման մտադրություն ունի՞ ՀՀ-ում գտնվող ԼՂ իշխանական էլիտան և հաշվարկե՞լ է նման կառավարություն ձևավորելու ռիսկերը, միազգային հնարավոր արձագանքը»,- գրել էր armtimes.com կայքը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը, խոսելով Հայաստանի Կառավարությունից իրենց պահանջների մասին, նշեց՝ ցանկացած հարց պետք է պատասխան ստանա Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև քննարկումներից հետո, բայց փաստ է այն, որ առ այս պահն Արցախի իշխանության ներկայացուցիչներին չի հաջողվում հանդիպում և քննարկում ունենալ Հայաստանի իշխանության հետ։

«Այսօր Հայաստանի իշխանության՝ Արցախի գործընկերները հայտնվել են Հայաստանում, բայց շփումներ մեր միջև չկան։ Չենք կարողանում հանդիպել և հասկանալ, թե ինչ տարբերակներ կան արցախցիների համար, և որ տարբերակն է ավելի ճիշտ քաղաքական առումով։ Մենք, որպես պատգամավորներ, առաջարկություններ ու տարբերակներ ունենք, բայց տեղի իշխանությունները երբ չեն ուզում քայլ անել, ստացվում է՝ չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ձևավորել մեր անելիքների հերթականությունը»,- ասաց Գալստյանը։

Նրա փոխանցմամբ՝ Արցախի իշխանության գլխավոր հարցն է՝ հանկարծ թույլ չտալ փակել Արցախի պատմության էջը, հակառակ դեպքում՝ դա անողները պատմության դասագրքերում կհայտնվեն՝ որպես դավաճաններ։

«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա Արցախի կայացման մեջ որևէ ներդրում չունի և չունի իրավասություն Արցախի պատմության էջը փակելու։ Առհասարակ, կարծում եմ, պատմությունն է Փաշինյանի հայտարարությունների գնահատականը տալու»,- ասաց Արցախից Հայաստան բռնի տեղահանված պատգամավորը։

Նրա մեկնաբանությամբ՝ մի կողմից՝ Հայաստանի իշխանությունը չունի ցանկություն հանդիպել Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ,  միևնույն ժամանակ, արցախցիների մոտ կա մտավախություն, որ Հայաստանի իշխանության հասցեական քննադատության դեպքում կարող է իշխանությունը դադարեցնել արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունները։

«Իմանալով Հայաստանի իշխանության ձեռագիրը՝ կար մտավախություն, որ կարող են աջակցություն չտրամադրել արցախցիներին։ Մյուս կողմից՝ կան Արցախից քաղաքական ուժեր, որոնք մտածում են, որ Փաշինյանի հետ հանդիպում է պետք, որը լինելու է կողմնորոշիչ՝ իրենց հետագա անելքիների հարցում, թեև ես կարծում եմ, որ Փաշինյանի հետ հանդիպում չի էլ լինի,– ասաց Գալստյանը: Հարցին՝ ստացվում է՝ Հայաստանի իշխանությունը կարողանալու է սոցիալական աջակցության անվան տակ նաև լուռ պահել Արցախի՝ տնազուրկ դարձած մեր հայրենակիցներին, Դավիթ Գալստյանը պատասխանեց,- Ո՛չ, փողով արցախցիների դժգոհության ալիքը չի կարող մարել, կարող է միայն հետաձգվել»։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։ 

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan