Չելսին հաղթեց Միդլսբրոյին և դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» 6։1 հաշվով հաղթեց «Միդլսբրոյին» 6:1 հաշվով: Առաջին հանդիպումն ավարտվել էր «Միդլսբրոյի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Դիմակայությունում ընդհանուր 6։2 հաշվով հաղթանակի շնորհիվ «Չելսին» դուրս եկավ եզրափակիչ։
Առաջին խաղակեսում լոնդոնյան թիմից աչքի ընկան Էնցո Ֆերնանդեսը, Ակսել Դիսասին և Քոուլ Պալմերը խփեցին, իսկ Ջոնաթան Հոուսոնը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսում Պալմերը խփեց իր երկրորդ գոլը, ևս մեկ անգամ էլ աչքի ընկավ Չուկվունոնսո Մադուեկեն։ Վերջին րոպեներին հյուրերից միակ գոլը խփեց Մորգան Ռոջերսը։
Եզրափակիչի երկրորդ մասնակիցը կորոշվի «Լիվերպուլ»-«Ֆուլհեմ» դիմակայությունում։ Առաջին հանդիպումն ավարտվել է «կարմիրների» հաղթանակով՝ 2։1 հաշվով։