Սևիկյանի հայրը պատմել է՝ ինչու է Էդգարը ընտրել Ֆերենցվարոշը
Կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հայրը՝ Մարտիրոս Սևիկյանը, բացատրել է, թե ինչու է իր որդին նախընտրել տեղափոխվել հունգարական «Ֆերենցվարոշ», չնայած «Կրասնոդարի» կողմից հետաքրքրությանը։
«Կրասնոդարից» իսկապես կոնկրետ հետաքրքրություն կար։ Այսքանը կարող եմ ասել: Ինչ վերաբերում է բուն առաջարկին, թե քանիսն են եղել, ես նախընտրում եմ սա թողնել առանց մեկնաբանության։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում կրասնոդարյան ակումբին, նրա նախագահին և ղեկավարներին, ուստի մեր բանակցությունների մանրամասները պետք է մնան մեր միջև։
Ռուսաստանում տղան պատրաստ էր տեղափոխվել միայն «Կրասնոդա՞ր». Դա ճիշտ չէ։ Սրանք անտրամաբանական թեզեր են, որոնք, ցավոք, տարածում են որոշ տելեգրամյան ալիքներ։ Էդգարը պատրաստ էր տեղափոխվել այնպիսի ակումբ, որը նրան կառաջարկեր նախագիծ և զարգացման հստակ ռազմավարություն, անկեղծ հետաքրքրություն կցուցաբերեր նրա և նրա խաղաոճի նկատմամբ և մանրամասն կբացատրեր իր դերը թիմում և խաղադաշտում:
Սրանք պարզ ու տրամաբանական սկզբունքներ են ցանկացած ֆուտբոլիստի համար, և այդ պատճառով Էդգարը տեղափոխվեց ավելի համոզիչ ակումբ։ «Ֆերենցվարոշում» լավագույնս երևում է նրա խաղային հեռանկարը»,- Մարտիրոս Սևիկյանի խոսքերն է փոխանցում Championat.com-ը:
Աղբյուր ArmSport.am