Կայուն զարգացումը ԶՊՄԿ-ի օրակարգի անբաժանելի և կարևոր բաղկացուցիչն է. Արմեն Ստեփանյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կայուն զարգացումը համարում է իր օրակարգի անբաժանելի և կարևոր բաղկացուցիչը՝ իր ամենօրյա աշխատանքի մասը համարելով նաև թափանցիկ աշխատելաոճը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 6-ին Երևանում անցկացվեց «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրով կոնֆերանսը:

Կոնֆերանսը մեկ հարթակում էր հավաքել  հայաստանյան տարբեր ընկերությունների՝ քննարկելու առկա խնդիրներն ու ձեռքբերումները:

Կարևորելով թափանցիկությունը՝ ԶՊՄԿ-ն առաջիններից է, որ արդեն 2 տարի անընդմեջ հրապարակում է կայուն զարգացման վերաբերյալ զեկույց:

«Այդ զեկույցում շատ բարձր մակարադակով և համարձակ խոսում ենք թե ձեռքբերումների, թե բացթողումների մասին: Նաև այդ հաշվետվության շատ կարևոր բաղկացուցիչ մաս է պլանների մասին խոսելը: Հաջորդ տարի մենք արդեն հաշվետվություն ենք տալու, թե ինչ է արվել»,-ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը

Կայուն զարգացման համատեքստում կոմբինատի ձեռքբերումները շատ են, սակայն ընկերության ներկայացուցիչն առանձնացրեց մի քանիսը: Առաջխաղացումներ կան կոմբինատի բնապահպանական կառավարման մեջ, թեև համարում են, որ կարող են ավելին ու այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում: 

«Փոշու կառավարման մեջ ամբողջությամբ արդիականացվում է մոնիթորինգի սարքավորումը, վերաիմաստավորվում է մոնիթորինգային համակարգը՝ նոր ժամանակակից սարքավորումներով, որոնց կիրառմամբ մենք միայն կարող ենք հպարտանալ»,-ասաց Ստեփանյանը:

Ձեռքբերումներ են գրանցվել կոմբինատում նաև աշխատանքային անվտանգության առումով, մշակութային փոփոխությունները դանդաղ, բայց կայուն տեմպերով գնում են առաջ:

OLD09630.jpg (819 KB)

«Կայուն զարգացումը անկայուն միջավայրի պայմաններում» պանելային քննարկման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգային խնդիրների, վերջին տարիների մարտահրավերների պայմաններում ընկերությունների աշխատանքում առաջացած դժվարություններն ու տրված լուծումները: Կորոնավիրուսից մինչև պատերազմ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքով առաջացած մարտահրավերներ. այս ամենից անմասն չեն մնացել տարբեր ոլորտների ընկերությունները, այդ թվում՝ երկրի թիվ 1 հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, խնդիրները, սակայն, հաղթահարվել են:

 «Ամենավերջին ցնցումը, որ շատ էմոցիոնալ էր, տեղահանման գործընթացն էր սեպտեմբերին, որ հենց մեր մարզով անցավ: ԶՊՄԿ-ն չէր կարող այդտեղ իր դերակատարությունը չունենալ. թե աշխատանքի անհրաժեշտությունը, թե էմոցիոնալ… ինչքան էլ  պատրաստ ես, իմունիտետ ես ձեռք բերում, սակայն այդ օրերին էմոցիոնալ մեծ ցնցումներ ես ապրում: Երևի այդքանն էր հիմա: Դրանից բիզնեսը միայն ուժեղանում է, որովհետև ցանկացած մարտահրավեր նոր հնարավորություններ է ստեղծում, ցանկացած մարտահրավեր ցույց է տալիս, թե որտեղ են բացերը: Եվ կազմակերպություն, որ ունի ճիշտ կառավարման համակարգ, միանգամից ուշադրություն է դարձնում այդ բացերին, կետերին ու շատ արագ իր կառավարման մեթոդներով ու գործիքներով սկսում է հաղթահարել»,-ասաց Ստեփանյանը:

Պանելի շրջանակում քննարկվեց նաև միջազգային փորձը, ընդգծվեց հանքարդյունաբերության ոլորտի ու բնապահպանների միջև երկխոսության կարևորությունը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենը նման քննարկումները շատ կարևոր հարթակ է համարում՝ լսարանին ուղերձները տեղ հասցնելու, ոլորտի խնդիրներից ու ձեռքբերումներից խոսելու և հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ առկա կարծրատիպերը կոտրելու համար: Կոմբինատն իր ամենօրյա աշխատանքի մի մասն է համարում թափանցիկ աշխատելաոճը, իր գործունեության մասին հրապարակային խոսելը: Նկատել են՝ ոլորտը ամենաթիրախավորվածներից է, այսպիսով կարևորում են համայնքի, ժողովրդի հետ բաց ու թափանցիկ խոսելը: Հաղորդակցության տարբեր գործիքների կիրառումը միտված է հանրության շրջանում վստահության վերականգնմանն ու ամրապնդմանը: Ընկերությունում շատ են կարևորում նաև բնապահպանների հետ կառուցողական երկխոսությունը՝ ուշադրություն հրավիրելով իրական խնդիրների, այլ ոչ մտացածին վախերի վրա:

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan