Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան
Արմեն Մանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
109 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, հայերի զանգվածային մորթի կազմակերպման մեջ մեծ է եղել նաև հայ անուն-ազգանունով մարդկանց դերը. այն հայերի, որոնք ընկնում էին հայկական գյուղեր ու քաղաքներ, գյուղացիներին հանգստացնում, թե թուրք ոստիկանները ժամանակավորապես բոլոր հայերին հեռացնելու են անվտանգ վայրեր, ուստի պետք չէ թուրքերին դիմադրել։ 109 տարի առաջ հայկական անուն-ազգանուն ունեցող մարդիկ մտնում էին հայկական գյուղեր ու հայերին կոչ անում չդիմադրել, ուստի, եթե փորձենք զուգահեռներ անցկացնել այսօր տեղի ունեցողի հետ, ապա կտեսնենք՝ հայկական անուն-ազգանուն ունեցող այսօրվա հայ կոչվածները համոզում են չդիմադրել, հետևապես՝ մաս են դառնում հայոց նոր ցեղասպանության նախապատրաստման գործընթացին։