Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր

Շատ զբոսաշրջիկներ իրենց բացօդյա հանգստի ժամանակ հարմար են գտնում էլեկտրականություն ունենալ: Մինչև վերջերս այն ձեռք բերելու միայն մեկ ճանապարհ կար՝ վառելիքային գեներատորը, բայց հիմա առաջացել է այլընտրանք շարժական արևային գեներատորների տեսքով, գրում է techinsider.ru-ն։

Հարցի բնապահպանական կողմի մասին երկար չխոսենք։ Իհարկե, լավ կլիներ, որ ձեր ճամբարը չաղտոտեր մթնոլորտը, բայց կյանքում մենք սովորաբար որոշումներ ենք կայացնում հիմնվելով ավելի գործնական պարամետրերի վրա։

Իսկ գործնական հարթության վրա համեմատությունը հետաքրքիր է ստացվում։

Դյուրակիր արևային էլեկտրակայանը փաստացի բաղկացած է երկու հիմնական մասից. ֆոտովոլտային վահանակներից և էլեկտրաէներգիայի պահեստավորման մարտկոցներից: Ե՛վ մարտկոցները, և՛ արևային տեխնոլոգիաները վերջին տասնամյակում զգալի առաջընթաց են ապրել դառնալով ավելի թեթև, ավելի հզոր, փոքր և էժան: Չնայած դրան համադրելի հզորությամբ արևային էլեկտրակայանը դեռևս ավելի թանկ է, քան բենզինային կամ դիզելային գեներատորը: Օրինակ բարձրորակ 3 կՎտ հզորությամբ Honda EU3000iS գեներատորը ԱՄՆ-ում արժե 2800 դոլար։ Դրա այլընտրանքը կլինի շարժական համակարգը, որը բաղկացած է Jackery Solar Generator 3000 Pro սնուցման աղբյուրից և 4 արևային մարտկոցից՝ արժեքը 4800 դոլար:

Սակայն ակնհայտ է, որ անհրաժեշտ է համեմատել ոչ միայն լրակազմի մեկնարկային գինը, այլ նաև գեներատորի վառելիքի ծախսը։ Եթե ​​արևային գեներատորն օգտագործվի իր ողջ ներուժով, ապա կարող է փոխհատուցվել գների տարբերության զգալի մասը: Ավելին, այն կարելի է օգտագործել տանը պանելները տեղադրելով այգում կամ պատշգամբում և միացնելով այն կենցաղային էլեկտրամատակարարմանը։

Ճանապարհորդելիս արևային էներգիայի համակարգը երկրորդ առավելությունն ունի՝ այն ավելի քիչ է կշռում և ավելի քիչ տեղ է զբաղեցնում բեռնախցիկում: Վերոնշյալ լրակազմը կշռում է 30 կգ, իսկ նույն հզորության Honda գեներատորը 2 անգամ ավելի ծանր է:

Լռությունն ու հոտերի բացակայությունն արևային կայանի երրորդ բավականին ակնհայտ առավելությունն է։ Ի դեպ, նկատե՞լ եք, որ ընտրած օրինակում Honda բենզինային գեներատորը հոսանքի կուտակիչ չունի։ Իսկ դա նշանակում է, որ այն դղրդալու է գրեթե շուրջօրյա։ Կամ էլ դրա համար պետք է հավելյալ կուտակման մարտկոց գնել, բայց այդ դեպքում պարզվում է, որ այն այնքան էլ էժան չէ արևային էլեկտրակայանից:

Այնուամենայնիվ բենզինային տարբերակն ունի նաև մի քանի կարևոր առավելություններ: Կանգ ես առնում ավտոկայանատեղիում, հանում գեներատորը և սեղմելով «Սկսել» կոճակը ստանում էլեկտրաէներգիա առավելագույն հզորությամբ, լինի դա գիշերը, թե ամպամած եղանակին: Արևային Էլեկտրակայանի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է։ Էլեկտրաէներգիա ստանալու համար նախ պետք է լիցքավորել կուտակման մարտկոցը։ Իհարկե սկզբի համար դա կարելի է անել տանը, նախքան բնության գիրկը գնալը: Իսկ եթե ​​դա անում եք դրսում արևից, ապա լրիվ լիցքավորումը կպահանջի 5-6 ժամ:

Ամփոփենք դրական և բացասական կողմերը:

Ոչ մի տարբերակ չունի որոշիչ առավելություն։ Արևային էլեկտրակայանի մեկնարկային գինն ավելի բարձր է, բայց դա թույլ է տալիս ժամանակի ընթացքում վառելիքի խնայողություն անել։ Այն կարող է օգտագործվել ինչպես դրսում, այնպես էլ տանը, աշխատում է անաղմուկ և արտանետվող գազեր չունի։ Այնուամենայնիվ, այն պահանջում է լավ լուսավորություն և ժամանակ լիցքավորելու համար, իսկ բենզինի գեներատորը կարող է աշխատել ցանկացած պայմաններում և անմիջապես սկսել էլեկտրաէներգիա արտադրել: Այսպիսով, ինքներդ որոշեք, թե այդ գործոններից որն է ավելի կարևոր անձամբ ձեզ համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan