Փաշինյանը «դուխ» է տալիս ուժայիններին նոր սրացումներին ընդառաջ

Վերջին օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի հանդիպումներ է ունեցել ուժային կառույցների ներկայացուցիչների բարձր ղեկավարությունների հետ՝ գրեթե կոլեգիայի հավաքների մակարդակով։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումներ են եղել թե՛ ներքին գործերի նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում ու Քննչական կոմիտեում։ Առաջիկայում սպասվում է նաև Փաշինյանի հանդիպումը պաշտպանության նախարարության հետ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս հանդիպումներում փորձում է ճշտել իրավապահների վերաբերմունքն ընդդիմությանը և գործող իշխանությանը, ինչպես նաև նոր խոստումներ է տալիս պարգևավճարների մասով։

Հրահանգվել է նաև որևէ կերպ քրեական գործեր չհարուցել այն ոստիկանների և ուժայինների նկատմամբ, որոնք մասնակից են ընդդիմության նկատմամբ բռնաճնշումներին։ Ավելին, ներքին գործերի նախարարությունում հանդիպմանը Փաշինյանը հանձնարարել է «ջրել» բոլոր քրեական գործերն իրավապահների նկատմամբ, իսկ բռնություններ գործադրած իրավապահներին պաշտոնի բարձրացում և պարգևավճարներ տալ՝ այդ կերպ խրախուսելով նաև մյուս ոստիկաններին։

Մի քանի ոստիկանների, որոնց հեռացրել էին կամ կասեցրել ընդդիմադիրների նկատմամբ բռնությունների համար, Փաշինյանը հանձնարարել է հետ վերադարձնել համակարգ և նկատողություն են արել Վահե Ղազարյանին այդ կապակցությամբ։

Գործող իշխանությունները պատրաստվում են արդեն աշնանն ընդդիմադիր նոր ալիքի, որը կարող է շատ ավելի լուրջ և տարողունակ լինել, քան Բագրատ Գալստանյանի գլխավորած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, ուստի իշխանություններն իրենց հույսը վերջնականապես դրել են ոստիկանության վրա և փորձում են ստանալ ուժայինների աջակցությունը։ 

Լուսինե Բաղինյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan