«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ընդամենն Արևմուտքում հորինած մի արտահայտություն է․ Արշակ Կարապետյան

Հայաստանի իշխանությունները տարածաշրջանային կապերի ապաշրջափակման ուղղությամբ հետևողական աշխատանք տանելու փոխարեն առաջարկում են տարրական տնտեսական հիմնավորում չունեցող նախագծեր, զուտ պոպուլիստական գաղափարներ։

Պոպուլիզմի դրսևորման առավելագույն ցուցիչը, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որը փաշինյանական վարչախումբը ներկայացրել էր 2023 թվականի հոկտեմբերին, որպես տրանսպորտային նախագիծ, որ Հայաստանի կառավարությունն առաջարկել է իրագործել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի միջև՝ ներգրավել հարևաններին և միջազգային գործընկերներին, և դրանով վերականգնել համագործակցությունը տարածաշրջանում և խթանել փոխըմբռնումն ազգերի միջև։

«Խաղաղության խաչմերուկ»-ի իրենց առաջարկով Փաշինյանն ու նրա ենթականերն արդեն հասցրել են տանել բոլոր գործընկերների գլուխը, բազմաթիվ բրոշյուրները հանգրվանել են գործընկերների աշխատասեղաններին՝ հաստատապես առանց նույնիսկ ուսումնասիրության, իսկ վարչախումբը շարունակում է շեղել հանրության ուշադրությունը դրանով։

Նախագիծը ենթադրում է նոր ենթակառուցվածքներ ստեղծել և գոյություն ունեցողները բարելավել։ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել է ճանապարհային ենթակառուցվածքների համար հինգ անցակետ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Անգեղակոթի և Երասխի մոտ, երկու անցակետ էլ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում։ Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը կտրականապես դեմ են այդ նախագծին՝ յուրաքանչյուրն իր շահերից ելնելով: Նախագծին դեմ է նաև Ռուսաստանը, քանի որ Հայաստանի իշխանությունները, արևմտյան հովանավորների պահանջով, հրաժարվում են կատարել եռակողմ հայտարարության 9-րդ կետի պահանջը, այն է՝ ՌԴ ԱԴԾ-ն պետք է վերահսկի հաղորդակցությունները։
Միայն Արևմուտքն է կողմ այդ նախագծին, բայց պայմանով որ արևմտյան որևէ կազմակերպություն, կամ «մասնավոր» ընկերություն իրականացնի դրա վերահսկողությունը։ Պատճառը, ինչպես օրեր առաջ Բաքվում ձևակերպել էր ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛ Բրայենը, Ռուսաստանին և Չինաստանին շրջանցող Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ճանապարհ ունենալն է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ընդամենն Արևմուտքում հորինած մի արտահայտություն է։ Իսկ Արևմուտքը սպասում է, որ Ադրբեջանը կրկնապատկելու է էներգապաշարների մատակարարումը ԵՄ, շրջանցելով Ռուսաստանը։ «Հայստանի իշխանությունները ստացել են կապիտուլացիոն քայլերի «փաթեթ», և, ըստ ամենայնի, դա աբստրակտ դատողություն չէ»,- նշել է Կարապետյանը։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan