Մեծ Բրիտանիայում ընտրություններում հաղթել են լեյբորիստները. երկիրը նոր վարչապետ կունենա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեծ Բրիտանիայում Սըր Քիր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությունը, ինչը նշանակում է երկրում պահպանողականների կառավարման 14-ամյա ավարտը: Այս մասին գրում է bbc.com-ը:

Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել բոլոր ընտրատարածքներում, սակայն լեյբորիստներն արդեն պաշտոնապես հաղթել են դրանցից 381-ում՝ մեծամասնություն ապահովելով 650 տեղանոց պալատում:

Հինգշաբթի երեկոյան քվեարկության ավարտից անմիջապես հետո հրապարակված էքզիթ-փոլի կանխատեսման համաձայն՝ լեյբորիստները կունենան 410 տեղ:

Արդյունքների հրապարակումից հետո կարճ ելույթում Սթարմերը, մասնավորապես, ասել է. «Փոփոխությունները սկսվում են հենց այստեղից, քանի որ սա ձեր ժողովրդավարությունն է, ձեր համայնքը, ձեր ապագան: Դուք քվեարկել եք։ Հիմա ժամանակն է, որ մենք կատարենք մեր խոստումները»։

Գործող վարչապետ Ռիշի Սունակը նույնպես կարողացել է վերընտրվել իր ընտրատարածքում՝ Ռիչմոնդ և Նորթալերտոնում: Միաժամանակ նա խոստովանել է, որ պահպանողականները պարտվել են և ասել, որ շնորհավորել է Սթարմերին հաղթանակի կապակցությամբ։

«Այսօր իշխանության փոխանցումը ձեռքից ձեռք տեղի կունենա խաղաղ և կանոնավոր, բոլոր կողմերի բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության և ապագայի նկատմամբ։ Բրիտանացիներն այսօր սթափեցնող դատավճիռ են կայացրել, սովորելու շատ բան կա... և ես ստանձնում եմ ձախողման պատասխանատվությունը»,- ասել է Սունակը:

Ուրբաթ օրը Սունակը և Սթարմերը ԿԳՆԱՆ Բուքինգհեմյան պալատ՝ Չարլզ Երրորդ թագավորի հետ հանդիպման համար:

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan