ԱՄՆ-ն Վրաստանում «իշխանափոխություն է նախապատրաստում». գլխավոր դերը «վստահված է» Զուրաբիշվիլիին. ՌԴ հետախուզություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ն «վճռական է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրում իշխանափոխության հասնել». այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը՝ վկայակոչելով իր տվյալները:

«Ջո Բայդենի վարչակազմն արդեն մշակել է լայնածավալ տեղեկատվական արշավ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը վարկաբեկելու համար», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Ըստ ՌԴ հետախուզական ծառայության՝ ամերիկացի «համակարգողները» Վրաստանում ընդդիմադիր ուժերին «արդեն հրահանգել են սկսել երկրում բողոքի ցույցերի ծրագրումը՝ կապված ընտրությունների հետ»։ Ընդ որում, ըստ ռուսական կողմի պնդման, «իշխանափոխության հիմնական շարժիչ ուժը պետք է լինի Թբիլիսիի բնակչությունը»։

«Վաշինգտոնը ծրագրում է այս բոլոր իրադարձությունների հիմքում դնել հակառուսական գաղափարախոսությունը՝ Մոսկվային մեղադրելով Վրաստանի բոլոր դժբախտությունների  համար։ Շեշտը դրվելու է «Վրացական երազանք»-ի «քաղաքական անկախության բացակայության» մեղադրանքների վրա: Հակակառավարական տրամադրություններ հրահրելու գործում առանցքային դերը պետք է կատարի Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին: Ինչպես պլանավորել են «վաշինգտոնյան ռեժիսորները», պետության ղեկավարը հարցազրույց կտա ամերիկյան լրատվամիջոցներից մեկին  և Վրաստանի կառավարությանը կմեղադրի ԵՄ-ին Թբիլիսիի անդամակցության բանակցային գործընթացի «դեգրադացիայի» համար, հասարակությանը կզգուշացնի Մոսկվայի հետ մերձեցման աղետալի հետևանքների և Ռուսաստանից վերաբնակիչների կողմից Վրաստանին հասցված վնասի մասին», - նշված է հաղորդագրությունում:

Ընդգծվում է, որ Վաշինգտոնը Զուրաբիշվիլիի միջոցով մտադիր է ընտրողներին նախապատրաստել ընդդիմության կողմից իշխող «Վրացական երազանք»-ին ինչ-որ քաղաքական անակնկալի», որը, ի վերջո, կարող է դառնալ հերթական «գունավոր հեղափոխությունը»։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan