Հայաստանում խոցելի համակարգ է ստեղծվել. Կարապետյան

Հայաստանի իշխանությունների բոլոր գործողություններն ուղղված են, որ Փաշինյանը մնա աթոռին։ Այդ մասին ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Մեկնաբանելով Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի շուրջ քննարկումները, Կարապետյանը նշում է, թե հեշտ է խոսել պոպուլյար բաների մասին, չարաշահել ռեսուրսները, մամուլը, մոլորեցնել ժողովրդին, բայց քաղաքական գործիչը պետք է ճիշտն ասի ժողովրդին՝ երբևիցե Հայաստանը չի կարող լինել Եվրամիության կազմում։

Նախկին նախարարն արձանագրել է, որ եթե իշխանությունը շարունակեց պոպուլիզմով զբաղվել, կկորցնենք պետականությունը։ Ըստ Կարապետյանի, հայ ժողովրդի բախտը չի բերել քաղաքական ուժերի հարցում։ Ոչ նախկինում, ոչ ներկայում մի բան չուներ։

Անդրադառնալով Պաղեստինի ճանաչմանը, Արշակ Կարապետյանը դրական է գնահատում այդ որոշումը, միաժամանակ հիշեցնում, որ նույն այդ իշխանությունները չճանաչեցին Արցախի անկախությունը։ «Քթի տակ Ղարաբաղը չի ճանաչում, Պաղեստինն է ճանաչում։ Այստեղ հանձնում է մեր հողը, գնում, մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պաղեստին է ճանաչում»,- ասել է Կարապետյանը։ Նրա խոսքով, Իլհամ Ալիևը խնդիր ունի իր երկրի ներսում, սկսեց պատերազմ, որ լուծում է Ղարաբաղի հարցը և չլուծեց։ «Տվեց չորս անգամ ավելի զոհ, բայց խնդիրը չլուծեց։ Մեր երկրի ղեկավարն առանց կրակոցի հանձնում է Արցախը, որ Ալիևը մնա իր պաշտոնին։ Եթե դա դավաճանություն չէ, բա ի՞նչ է»,- նշում է գեներալ-մայորը։

Ըստ Կարապետյանի, ՀՀ իշխանությունը երկրին վերաբերվում է փողոցում դրված սեղանիկի պես։ 90-ականների «դախլի» սեփականատիրոջ հոգեբանություն ունեցող մարդիկ են ղեկավարում Հայաստանը։ «Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու համար համակարգ է պետք ստեղծել։ Նա ինքն իր անձի անվտանգության համակարգ է ստեղծել, որի դեմ պետք է պայքարել նոր ստեղծվող համակարգով։ Փաշինյանը բավական խոցելի համակարգ է ստեղծել»,- արձանագրել է Կարապետյանը՝ հավելել, թե Հայաստանը պետք է լինի նախագահական երկիր։ «Այսօրվա պայմաններում Հայաստանում երկրի ղեկավար չկա։ Կա մարդ, որը կառավարում է երկրի ֆինանսներն ու ինքն էլ իրեն վերահսկում։ Պետք է լինի նախագահական համակարգ, որտեղ պետք է անջատված լինեն տնտեսությունը, անվտանգությունը։ Ունենք անգրագետ մոնստր՝ ի դեմ Հայաստանի ղեկավարության, որի դեմ օրինական ճանապարհներով պայքարելն անհնար է։ Դրա համար էլ բախումներ են լինում։ Դա պետք է շուտ փոխել»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը։ 

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan