Ռուսաստանը զայրացած է հայ-ամերիկյան զորավարժություններից

Հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք կայանալու են այս ամիս, արդեն հասցրել են արժանանալ Ռուսաստանի քննադատությանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Արևմուտքը Հարավային Կովկասում Հայաստանին ներգրավում է Ռուսաստանի դեմ ուղղված համագործակցության տարբեր ձևաչափերի մեջ:

«Այդ զորավարժություններն ափսոսանքից զատ ոչինչ չեն առաջացնում, հատկապես այն հանգամանքներում, երբ Երևանը փաստացի սառեցնում է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում և հասարակական հարձակումներ է կատարում այդ կազմակերպության դեմ»,-ասել է Զախարովան։ Նրա պնդմամբ, Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կուժեղացնի տարածաշրջանում հակամարտությունների մնացորդային ներուժը և կստեղծի նոր բաժանարար գծեր։

Զախարովայի խոսքով, այդօրինակ զորավարժությունների միջոցով ամերիկացիները Հայաստանին պարտադրում են ՆԱՏՕ-ի զինված ուժերի չափանիշները և արտաքին քաղաքականությունը։

«Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները պետք է տեղի ունենան հուլիսի 15-ից 24-ը։ Նախորդը տեղի էր ունեցել 2023 թ. սեպտեմբերին։ Մոսկվան այն ժամանակ էլ խստորեն քննադատել էր այդ զորավարժությունները։

Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո մի քանի անգամ մերժել էր ՆԱՏՕ-ի վարժանքներին մասնակցելու առաջարկները, բայց այժմ ոչ միայն ընդունում է, այլև ինքն էլ առաջարկում է։ Փոխարենը, համառորեն հրաժարվում է ՀԱՊԿ-ի գծով բոլոր վարժանքներից։ Ի վերջո, ՀՀ այս քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունենալու։

Գոհար Թովմասյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan