Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տարածված տեղեկությունը, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», արգելք է սահմանել Հայաստանից Ռուսաստան արտահանվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների վրա, արագորեն լայն քննարկման առարկա դարձավ: Հատկանշական է, որ ծավալված քննարկման առանցքում, այսպես ասած, «քաղաքական բաղադրիչն էր»՝ տարբեր ձևակերպումներով, մի կողմից՝ թե՝ «Ռուսաստանը պատժում է Փաշինյանի կառավարությանը», մյուս կողմից՝ թե՝ «տեսեք, թե Ռուսաստանն ինչ է անում», և այդպես շարունակ: Ոչ պակաս հատկանշական ու նաև ցավալի է, որ թեման քննարկողներից մեծ մասի ուշադրությունից դուրս մնացին այդ մտահոգիչ տեղեկատվության բուն բովանդակությունն ու արծարծված փաստական ու էական հանգամանքները:

Այդ հանգամանքները հստակ արտացոլված են «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարամզինի պաշտոնական գրության մեջ, որը հասցեագրված է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանին: Ի՞նչ է նշված ռուս պաշտոնյայի այդ գրության մեջ: Առաջինը. Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մեջ (լոլիկ, խնձոր) կրկին հայտնաբերվել է սահմանված չափերը գերազանցող պեստիցիդների մնացորդային պարունակություն: Երկրորդ՝ տեղեկանում ենք, որ դա միայն այս տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայտնաբերված 8-րդ դեպքն է: Երրորդ՝ տեղեկանում ենք, որ «Ռոսսելխոզնադզորը» դեռևս հունիսի սկզբին (հունիսի 5-ին) մեկ այլ պաշտոնական նամակով հայտնել է հայտնաբերած խախտումների մասին՝ խնդրելով նաև տեղեկություններ տրամադրել ձեռնարկված միջոցների, դեպքերի հետաքննության ու դրանց արդյունքների մասին:

Սակայն, ինչպես փաստվում է հրապարակված վերջին գրության մեջ, ոչ մի նման «միջոցառումներ» հայկական կողմը, ի դեմս ՍԱՏՄ-ի, չի ձեռնարկել կամ առնվազն դրանց մասին ոչինչ չի հայտնել Ռուսաստանի գործընկերներին (ՍԱՏՄ-ն միայն երեկ հայտարարություն տարածեց, թե՝ «այս պահին գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»): Այստեղ հիմնական հարցերը հետևյալն են. ի՞նչ են արել Հայաստանի պատկան մարմինները՝ պարզելու համար, թե ինչու է պեստիցիդների պարունակության աստիճանը բարձր (ՍԱՏՄ լղոզված պարզաբանումը ոչինչ չի փոխում), ինչո՞ւ իրենց գործողությունների մասին ոչինչ չեն հայտնել ռուսական կողմին, որպեսզի տնտեսվարողները այսօր արգելքի փաստի առաջ չկանգնեին: Մյուս կողմից՝ նույն գյուղմթերքն իրացվում է նաև Հայաստանի ներքին շուկայում:

Ստացվում է, որ պեստիցիդների մնացորդային պարունակությունը շարունակաբար բարձր է, այդ «մթերքն» ուտում ենք մենք, մեր երեխաները, այսինքն՝ մենք ենք թունավորվում պեստիցիդախեղդ «գյուղմթերքով»: Ու թունավորվում ենք ոչ մեկ տարի: Ըստ էության, ինչպես մասնագետներն են շեշտում, այս ամենը վկայում է հանցավոր անգործության մասին՝ թե՛ տնտեսվարողների հետ չաշխատելու, դրա հետևանքով՝ երկրի տնտեսությանը լուրջ վնաս հասցնելու առումով, թե՛ բնակչության առողջության ու սննդի անվտանգությունը չապահովելու, թե՛ Ռուսաստանի գործընկերների հետ նորմալ չաշխատելու առումներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan