Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տևական արձակուրդի ընթացքում այսօր այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել մարզում կատարված և կատարվող աշխատանքներին։ Փաշինյանը, հիշեցնենք, հուլիսի 15-ից արձակուրդ է մեկնել և այն վայելելու է մինչև օգոստոսի 12-ը, բայց ընթացքում հասցրել է Լոնդոնում լինել, նաև մի քանի շրջայցեր կատարել Հայաստանում։

Արմավիր այցը հանպատրաստից և անակնկալ է եղել, բայց մարզպետին առանձնապես չի մտահոգել։ Ի տարբերություն այլ պաշտոնյաների, Դավիթ Խուդաթյանը վստահ է, որ վայելում է Փաշինյանի առանձնաշնորհյալ սերն ու հարգանքը, նաև լուրջ ազդեցություն ունի «Քաղաքացիական պայմանագրում»։ Ինչը չի կարելի ասել մարզպետների մեծամասնության համար։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Արմավիր, ապա և առաջիկայում այլ մարզեր այցելությունները մեկ նպատակ ունեն՝ պատրաստվել հնարավոր ֆորս-մաժորներին և արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ՔՊ-ում հիանալի հասկանում են, որ իրավիճակն ամեն պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից, ստիպված լինեն գնալ արտահերթի, ուստի կարևորագույն գործերից մեկը տեղերում կառույցներ ունենալն ու ամրապնդելն է։ Եթե նախկինում Սյունիքի մարզպետը կառավարության հետ որևէ խնդիր չուներ, ապա այսօր Ռոբերտ Ղուկասյանի դիրքերը բավական թուլացել են։

Գործող վարչախումբը Սյունիքի համայնքապետերի հետ հարաբերություններում որդեգրել էր սուբսիդիաներով և դոտացիաներով լռեցնելու, նրանց հավատարմությունը գնելու քաղաքականությունը, բայց պարզվում է՝ դա արդյունավետ չի եղել։ Եվ մտմտում են գործող համայնքապետերից ազատվելու, նրանց յուրայիններով փոխարինելու տարբերակներ։ Խնդիրներ կան նաև Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերում։

Վերջին խորհրդակցություններից մեկում Փաշինյանը զգուշացրել է, որ անձամբ է ստուգելու տեղական կառույցների ու իշխանության տեղական մարմինների աշխատանքը, առանց այլևայլությունների հեռացնելու են թերացողներին։

Լուսինե Օհանյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan