Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անցել է Հայաստանի դեմ բացահայտ սպառնալիքներին, հայտարարելով, թե վերջին շրջանում հայկական ուժերն իբր ծանր զինատեսակներ են կիրառել Քելբաջարի և անօդաչու սարք՝ Թովուզի ուղղությամբ։

Բաքուն նաև քննադատել է արևմտյան պետություններին Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու համար. «Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքերի տրամադրումն ու ԵՄ կողմից՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի ներքո Երևանին 10 միլիոն եվրոյի ռազմական օգնության տրամադրումը, ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին, որպեսզի նոր սադրանքների դիմի և Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվի»:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի այս լկտի արձագանքը հետևում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությանը։ Մեկնաբանելով Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի Երևան կատարած այցը՝ Երևանի դեսպանատնից նշել էին, թե «Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»։

Փաստացի, Ադրբեջանը ՊՆ-ի միջոցով է պատասխանում, որ խաղաղության համաձայնագրի ժամանակը բոլորովին էլ չի եկել։ ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել էին Ադրբեջանի սպառնալիքներին, նշել էին, թե Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «անհասկանալի» էր անվանել ադրբեջանական հայտարարությունը, նշել, թե Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: «Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը», - նշված է հաղորդագրությունում: 

 

Էլիզա Հովսեփյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan