Վատիկանը կմիանա արևային էներգիային

Հռոմի պապը հայտարարել է Վատիկանում նոր արևային էլեկտրակայան ստեղծելու մասին, գրում է euronews.com-ը։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է վերականգնվող էներգիան ասելով, որ ցանկանում է, որ Վատիկանն աշխատի շնորհիվ արևի: Այդ նպատակին հասնելու համար Հռոմից դուրս Վատիկանին պատկանող վայրում արևային մարտկոցներ կտեղադրվեն: Ստացված էներգիան կկարողանա ապահովել Վատիկանի էլեկտրաէներգիայի բոլոր կարիքները։ Իր նախաձեռնությամբ հրապարակված առաքելական նամակում Պապն ասել է. «Անհրաժեշտ է շարժվել դեպի կայուն զարգացման մոդել, որը նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ ձգտելով կլիմայական չեզոքության»։

Նամակը, որը վերնագրված է «Արև եղբայր», թվագրված է հունիսի 21-ով՝ ամառային արևադարձով և տարվա ամենաերկար օրով։ Վատիկանը նամակը հրապարակել է  հունիսի 26-ին։

Իսկ որո՞նք են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրահանգները: Շինարարությունը կիրականացվի Վատիկանի տարածքում՝ Հռոմից մոտավորապես 11 կմ հեռավորության վրա գտնվող Սանտա Մարիա դի Գալերիա շրջանում։ Այս տարածքը ներկայումս օգտագործվում է Վատիկանի ռադիոյի հեռարձակման համար: Համակարգը կմիավորի վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրությունը տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի հետ միասին։ Շինարարությունն իրականացնելու համար Պապը լիազորություն է տվել երկու հատուկ ներկայացուցիչների։

Հռոմի պապը վաղուց է մտահոգված շրջակա միջավայրի համար: Իր նամակում նա շարունակել է. «Մարդկությունն ունի տեխնոլոգիական միջոցներ դիմակայելու այս էկոլոգիական վերափոխմանը և դրա վնասակար էթիկական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հետևանքներին, և արևային էներգիան հիմնարար դեր է խաղում այդ լուծումների մեջ»:

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր դիրքորոշումը հայտնել էր դեռևս 2015 թվականին, երբ ասել էր, որ «կվերսկսի երկխոսությունն այն մասին, թե ինչպես ենք մենք կառուցում մոլորակի ապագան»«Կա ամուր գիտական ​​համաձայնություն, որը ցույց է տալիս կլիմայական համակարգի տագնապալի տաքացումը: Վերջին տասնամյակների ընթացքում այդ տաքացումն ուղեկցվել է ծովի մակարդակի կայուն բարձրացմամբ և եղանակային ծայրահեղ իրադարձությունների աճով», - գրել էր Պապը 2015 թվականի մայիսի իր ուղերձում, որը վերնագրված էր Laudato Si:

2022 թվականի հուլիսին Վատիկանը միացել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիային, որը երկրների միջև կնքված գլոբալ համաձայնագիր է պայքարելու «կլիմայական համակարգի վրա մարդու կողմից առաջացած վտանգավոր միջամտության դեմ»։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

 

էլ. փոստ ֊ [email protected]

Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում
website by Sargssyan