Արևային մարտկոցներն ավելի շատ էներգիա կապահովեն հատուկ ներկանյութերի շնորհիվ

Վյուրցբուրգի համալսարանի (Գերմանիա) գիտնականները մշակել են հեղափոխական համակարգ, որը կլանելով լույսը՝ ողջ տեսանելի տիրույթում կարող է զգալիորեն մեծացնել արևային բջիջների արդյունավետությունը: Մանրամասները հայտնել է TechSpot-ը, գրում է Fokus.ua-ն։

Ավանդական սիլիցիումի վրա հիմնված արևային մարտկոցները կարող են լույս կլանել ամբողջ տեսանելի սպեկտրով, բայց նրանք դա անում են «թույլ»: Նրանք նաև պետք է լինեն բավականին հաստ, որպեսզի կլանեն բավականաչափ ֆոտոններ՝ զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա առաջացնելու համար: Այդ լրացուցիչ ծավալը դրանց դարձնում է ավելի ծանր, ավելի թանկ և ավելի դժվար մոնտաժվող: Մյուս կողմից, բարակ թաղանթով արևային մարտկոցները համեմատաբար էժան են, թեթև և բարակ (նրանք ունեն ընդամենը 100 նանոմետր հաստություն), բայց նրանք կարող են կլանել միայն արեգակնային սպեկտրի նեղ մասը, ինչը նրանց այլընտրանք չի դարձնում:

Այնուամենայնիվ, Վյուրցբուրգի համալսարանի հետազոտողները կարողացել են լուծել բարակ թաղանթով արևային բջիջների խնդիրը նոր կենսաբանական կառուցվածքով: Նրանք մշակել են URPB համակարգը, որը մոդելավորվել է բույսերի և բակտերիաների ֆոտոսինթետիկ բեղիկների հիման վրա, որոնք շատ արդյունավետ են արևի լույսը գրավելու համար:

URPB-ն օգտագործում է չորս տարբեր ներկանյութեր, որոնք դասավորված են ճշգրիտ ձևավորված կազմաձևով: Սարքը գերազանց արդյունավետությամբ կարող է լույս գրավել ուլտրամանուշակագույն, տեսանելի և մերձինֆրակարմիր տիրույթներում: Յուրաքանչյուր շերտ կլանում է լույսը ուլտրամանուշակագույն, կարմիր, մանուշակագույն և կապույտ սպեկտրներում: Թիմի փորձարկումների ժամանակ համակարգը լույսի 38%-ը վերածել է օգտագործելի էներգիայի:

Գերմանական թիմի ձեռքբերումները հեռու են ֆոտոգալվանային բջիջներից ավելի շատ էներգիա քամելու միակ փորձից: Օրինակ, Թուրքիայի գիտնականները վերջերս վերլուծել են ֆոտոգալվանային արևային բջիջների կիսագնդային կառուցվածքը, որը կարող է կլանել մինչև 66% ավելի լույս համեմատած հարթ վահանակների հետ: Համակարգչային սիմուլյացիայով դրանք խոստումնալից տեսք ուներ, սակայն իրական նախատիպերը պետք է ստեղծվեն և փորձարկվեն:

Մինչ այդ էլ՝ 2023 թվականին, գիտնականները փորձել են կատարելագործել ավանդական սիլիցիումային արևային բջիջները` նրանց վրա ավելացնելով նոր պերովսկիտային շերտ։ Այդ միացությունը գրավում է լույսի տարբեր ալիքներ և վահանակների պոտենցիալ արդյունավետությունը բարձրացնում է 30%-ից ավելի, ինչը կարևոր շեմ է համաշխարհային մասշտաբով արևային էներգիան ավելի կենսունակ դարձնելու համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում
website by Sargssyan