Իսրայելն արձագանքել է Էրդողանի՝ «Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ, Լիբիա» հայտարարությանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին.

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կրկնել Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնի ճակատագիրը. նա ղեկավարել է Իրաքը 1979-2003 թվականներին, իսկ 2006 թվականին մահապատժի է ենթարկվել։

Նախարարն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Թուրքիայի ղեկավարի երեկվա հայտարարության այն մասին, որ «Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես որ արել է Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում»:

«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցրեք նրան, թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում, և դա ինչպես ավարտվեց»,- գրել է Կացը X-ում:

Նա իր գրառումը ուղեկցել է երկու լուսանկարից բաղկացած ֆոտոկոլաժով. մեկում Էրդողանն է՝ արևային ակնոցներով և Պաղեստինի և Թուրքիայի դրոշների գույներով շարֆով, մյուսում Հուսեյնը՝ երկար մորուքով և գզգզված մազերով։ Երկրորդ լուսանկարն արվել է 2003 թվականին՝ ամերիկացի զինվորականների կողմից մինչ այդ տապալված Հուսեյնին բռնելուց անմիջապես հետո։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Նրա կարծիքով, թուրքերը «պարզապես պետք է ուժեղ լինեն նման քայլերի համար»։

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն կերպ կարող ենք մտնել Իսրայել։ Չկա պատճառ, թե ինչու մենք չպետք է դա անենք», - ասել էր նա:

Нет описания.

 
Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե
website by Sargssyan