ՔՊ-ն հովանավորում է քրեական տարրերին

Գաղտնիք չէ, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի օրոք վերածվել է դրախտի քրեական տարբեր տարրերի համար, որոնք պարբերաբար հաշիվներ են պարզում հենց փողոցում։ Իսկ սպանությունների ու քրեական պատմությունների մասին նորություններ կարելի է լսել գրեթե ամեն օր։

Իրավապահները քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով ձերբակալել են քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին: Հուլիսի 28-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները քննիչի որոշմամբ ձերբակալել են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 35-ամյա և Երևանի 40-ամյա բնակիչների՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով:

Սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում, Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում: Սերգեյ Գրիգորյանը վերջին տարիներին հասցրել էր աչքի ընկնել տարբեր քրեական պատմություններով: Ոչ պակաս հայտնի է այսպես կոչված «Չաղ Ռուստամը»։ Վերջինս լայն հանրությանը հայտնի դարձավ 2018 թ. իշխանափոխությունից հետո՝ հայտնվելով քրեական աղմկահարույց պատմություններում։ Քրեական այդ անձը նաև հայտնի է որպես Փաշինյանի մերձավոր աջակից, «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանի մտերիմ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանը քանիցս օգնել է նրան խուսափելու պատասխանատվությունից, վերջինս էլ տարբեր ծառայություններ է մատուցել թե՛ «Շիշ բռնողին», թե՛ ՔՊ-ական տարբեր երևույթների։ Այս անգամ, սակայն, Սարգսյանների համար դժվար է լինելու կոծկել սպանությունը, «Չաղ Ռուստամին» ազատել պատասխանատվությունից։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, որոշել են հաշվի չառնել նույնիսկ ընտրություններին քրեական հեղինակության աջակցությունը, նրան հրապարակավ պատժել։ Իսկ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը, իհարկե, որևէ պատասխանատվություն չի կրելու քրեական տարրերի համար տանիք ծառայելու համար։ 

Լիանա Երեմյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan