«Նոր պատերազմը միանգամայն հնարավոր է. առաջին հերթին Ադրբեջանին հետաքրքրում է դեպի Նախիջևան ցամաքային ելքը»․ Արշակ Կարապետյան

«Fitch» միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկային վարկանիշը հաստատել է «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով: Նշենք, որ «Fitch»-ի սանդղակում «BB-»–ը 24-ից 13-րդ տեղում է (որտեղ 24-րդը ամենավատն է): Առաջին տասնյակը նշանակում է բարձր ներդրումային որակի արժեթղթեր:

Գործակալությունը պահպանել է մեր երկրի վարկանիշը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն և պետական կառավարման արդյունավետության գնահատականները մնում են համադրելի երկրների մակարդակում։ Այլ կերպ ասած, արևմտյան գործակալությունը միջազգային ներդրողներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանում։ Սա նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունի Արևմուտքի համար, հատկապես, որ միտք են դրել հեռացնել Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից, իսկ դրա համար ֆինանսական լուրջ ներդրումներ են հարկավոր։

Միևնույն ժամանակ փաստում են, որ Հայաստանի տնտեսական աճը նախկինի պես պահպանվում է Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, իսկ հետո նաև Լեռնային Ղարաբաղից ինտենսիվ ներքին միգրացիայի հաշվին, նաև նշում, թե անգամ Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների վատթարացման ֆոնին տնտեսական կապերը չեն փոխվում։ «Ռուսաստանի հետ առևտրային կապերը մնում են ամուր, իսկ էներգետիկ անվտանգության հարցում Ռուսաստանից կախվածությունը շատ մեծ է», - նշված է զեկույցում:

Զեկույցը, սակայն, ընդգծում է նաև լուրջ խնդիրներ, նշում, որ Հայաստանի վարկանիշի բարձրացմանը խանգարում են բյուջեի զգալի դեֆիցիտը, ֆինանսական հատվածի բարձր դոլարիզացիան, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերը։

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներին՝ «Fitch»-ը կողմերի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում: «Մեր նախնական կանխատեսմամբ՝ հակամարտության սրում չի լինի, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Հայաստանի տարածքում, և ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել փոխհրաձգություններ», - ասված է զեկույցում: Միաժամանակ, գործակալությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը համարում է բարդ գործընթաց՝ հաշվի առնելով Ադրբեջանից հնչող պահանջները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես՝ միջանցքը և Սահմանադրության փոփոխությունը: Այս հարցերի համաձայնեցմանը, «Fitch»-ի գնահատմամբ, քաղաքականապես դժվար կլինի հասնել:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն, ընդհակառակը, կարծում է, որ նոր պատերազմը միանգամայն հնարավոր է։ Նրա խոսքով, առաջին հերթին Ադրբեջանին հետաքրքրում է դեպի Նախիջևան ցամաքային ելքը, որպեսզի նրա միջոցով կապ ունենա Թուրքիայի հետ։ «Ես վստահ եմ, որ նման ծրագրի իրականացումը ցավալիորեն կհարվածի հենց Ադրբեջանին։ Եթե տեղի ունենա զինված ագրեսիայի փորձ, ապա ինչ-որ արևմտյան կոալիցիա Ալիևին կհայտարարի բռնապետ և հարմար առիթ կստանա այդ երկիրն օկուպացնելու համար։ Դրանից հետո հանրապետությունը կբաժանեն մասերի և էժան նավթ ու գազ կմղեն Արևմուտք։ Ընդհանուր առմամբ, տեղի կունենա իրաքյան կամ լիբիական սցենարի կրկնություն։ Դրա համար էլ Հայաստանն ինչ-որ առումով բուֆեր է և նույնիսկ Ադրբեջանի գոյության երաշխավոր»,- նշել է Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի կարծիքով, այն, որ պատերազմը լինելու է Ադրբեջանի նման պահվածքի պարագայում, կասկած չի հարուցում։ «Եթե Ադրբեջանը, մոդելավորի իրավիճակը, նրան կհաջողվի գրավել Հայաստանը, ստեղծել, ինչպես իրենք են ասում, Արևմտյան Ադրբեջան։ Նրանք դուրս կգան Թուրքիայի հետ սահման։ Այդ պահից կարելի է համարել, որ Ադրբեջանի համար հաշվիչը միացված է։ Բաքվի ռեսուրսները, որ նրանք ունեն, էլ չեն թողնի իրենց»,- կանխատեսել էր պաշտպանության նախկին նախարարը։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan