Տարածաշրջանը եռում է. կլինի՞ նոր պատերազմ

Մերձավոր արևելյան տարածաշրջանը եռում է, Իսրայելն ամեն ջանք գործադրում է լայնածավալ պատերազմ սադրելու համար։ Օրեր առաջ, հիշեցնենք, Թեհրանում պայթյունի հետևանքով սպանվել էր «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։

Իրանի հետ նոր պատերազմ սադրելու համար Իսրայելը Հանիեին սպանել էր հենց Թեհրանի սրտում։ Ընդ որում, ըստ որոշ լրատվամիջոցների, ռումբը դեռ շաբաթներ առաջ է տեղադրված եղել բնակելի համալիրի տներից մեկում և գործարկվել է հեռակառավարմամբ։ Այս քայլը լրջագույն հարված է Իրանի իշխանությունների, մասնավորապես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեղինակությանը. բնակելի համալիրը կորպուսի վերահսկողության տակ է գտնվում։

Գրեթե բոլոր վերլուծաբանները նշում են, որ Իրանը պատասխանելու է։ Հարց է՝ թե ինչպես։ Կգնա՞ արդյոք լայնածավալ հարձակման, թե՞ մի քանի հրթիռ կուղարկի՝ լայն պատերազմ չսկսելով։

Ամերիկյան «Axios» պարբերականի տեղեկություններով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնավոր կերպով Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուից պահանջել է դադարեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և անմիջապես սկսել քննարկել պատանդներին ազատելու և հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը: Նշվում է, որ Բայդենը և նրա օգնականները խորապես հիասթափված են Բեյրութում և Թեհրանում իսրայելական սպանությունների հետևանքներից, որոնք տեղի են ունեցել վերջին չորս տարվա ընթացքում Նաթանյահուի Սպիտակ տուն առաջին այցից մեկ շաբաթ անց: Ըստ թերթի, Բայդենը Նաթանյահուին ասել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումը, սակայն դրանից հետո նա ակնկալում է, որ Իսրայելի կողմից հետագա էսկալացիա չի լինի։ Բայդենը նաև զգուշացրել է Նաթանյահուին, որ նոր էսկալացիայի դեպքում նա չպետք է հույս դնի ԱՄՆ օգնության վրա։ Ամերիկյան պարբերականի այս հրապարակումն ավելի շուտ նպատակ ունի զսպել Իրանին, հանդարտեցնել կրքերը։ ԱՄՆ-ը հրաշալի հասկանում է, որ լայնածավալ պատերազմը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ընդհուպ վերաճել 3-րդ աշխարհամարտի։ Իսկ մեր տարածաշրջանում պատերազմի սկսվելու դեպքում ամենածանր հարվածները ստանալու են փոքր և թույլ պետությունները։

 

Աննա Անտոնյան

Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan