Ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան նվազել է

Ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 17 տոկոսով կամ գրեթե 90 հազարով։ Եթե 2023 թ. առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 545 հազար ռուսաստանցի, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 452 հազար։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նվազում արձանագրվել է միայն Հայաստանում և Ղազախստանում (9 տոկոս):

Փոխարենը 26 և 31 տոկոսով աճել է ռուսաստանցիների ուղևորահոսքը դեպի Ադրբեջան և Վրաստան։ 9 տոկոսով էլ աճել է զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա, որը վաղուց դարձել է ռուսների թիվ մեկ սիրելի հանգստավայրը։

Ռուս զբոսաշրջիկների թվի նվազումը տնտեսական բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Յուրաքանչյուր ռուս զբոսաշրջիկ միջինում 1000 դոլար է ծախսում Հայաստանում։ Կես տարում նման ահռելի կորուստը զգալի հետևանքներ կունենա հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի համար։

Ըստ մեր աղբյուրների, նույնիսկ ամռան ամենապիկ ամիսներին հայաստանյան հյուրանոցներում և ռեստորաններում վաճառքներն ընկել են։ Զբոսաշրջիկների թվի նվազման վրա մի շարք գործոններ են ազդում, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական։ Առաջին հերթին, ինչպես զգուշացնում էին բազմաթիվ վերլուծաբաններ, զբոսաշրջիկների թվի նվազման վրա ազդում է ռուսական «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հայաստանյան բանկերի միահամուռ որոշումը։

Ամերիկյան պատժամիջոցների տակ չհայտնվելու համար բանկերն այդպիսի քայլի գնացին, բացառությամբ «ՎՏԲ-Հայաստան»-ի, որը ռուսական բանկի դուստր-ձեռնարկություն է, և առանց այդ որոշման էլ արևմտյան պատժամիջոցների տակ է գտնվում։ Ազդում է նաև հյուրանոցների և ռեստորանների թանկացումը զբոսաշրջիկների համար, իսկ գումար ունեցող ռուսաստանցին նախընտրում է հանգիստը վայելել ավելի էժան և հարմար տարբերակով։ 

Մերի Բադալյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan