Մեծ Բրիտանիայում չեն դադարում անկարգությունները. վարչապետն արտակարգ կառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն արտակարգ կառավարական հանձնաժողովի (COBRA) նիստ է նշանակել, ինչը տեղի է ունենում միայն հրատապ և արտակարգ դեպքերում։ Այս որոշման պատճառը երկրում ներգաղթյալների դեմ լայնածավալ ծայրահեղ աջակողմյան ցույցերն են, որոնք շարունակվում են արդեն վեցերորդ օրը, հայտնում է Sky News-ը։

«COBRA-ի հանդիպումը տեղի կունենա այսօր Դաունինգ սթրիթում՝ երկրում բռնության սրման վեցերորդ օրը այն բանից հետո, երբ անկարգությունների մասնակիցները փորձել են գրոհել հյուրանոցներ, որտեղ բնակվում են ապաստան հայցողներ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը կմասնակցեն նախարարներ, պաշտոնյաներ, ոստիկաններ, հետախույզներ։ COBRA-ի նպատակն է քննարկել արտակարգ իրավիճակների արձագանքման պլանը:

Ինչպես գրում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետը բրիտանական շատ քաղաքներում կատարվողը  որակել է «ոչ թե բողոքի ցույց, այլ կազմակերպված բռնություն»։ Նա զգուշացրել է կանգգազանցներին, որ նրանք «կզղջան» իրենց արարքների համար և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

«Եթե դուք մարդկանց հետապնդում եք նրանց մաշկի գույնի կամ հավատքի պատճառով, ապա անկախ ձեր պատճառներից, դուք ծայրահեղ աջ եք: Հանցագործությունը հանցագործություն է, և այս կառավարությունը պայքարելու է դրա դեմ», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Հուլիսի 29-ին Սաութպորտում ներգաղթյալը դանակով հարձակվել էր մի խումբ մարդկանց վրա՝ սպանելով երեք երեխայի։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել հարձակվողին։ Ավելի ուշ, «Անգլիական պաշտպանության լիգա» ծայրահեղ աջ կազմակերպության կողմնակիցները սկսել են հարձակվել ներգաղթյալների վրա, բախվել են ոստիկանության հետ: Սաութպորտում անկարգությունների ժամանակ ավելի քան 50 ոստիկան է վիրավորվել։ Ավելի ուշ անկարգություններըվ տարածվել են երկրի այլ քաղաքներում։ Ավելի քան հարյուր մարդ բերման է ենթարկվել։ Օգոստոսի 5-ի երեկոյան ցուցարարները փորձել են հարձակվել Ռոթերհեմում և Թամվորթում գտնվող հյուրանոցների վրա, որտեղ, նրանց տեղեկություններով, ներգաղթյալներ են եղել:

Cobra meeting planned after weekend of escalating disorder in EnglandEmergency COBRA meeting 'to be called this morning' after week of riots,  with scores of police officers hurt, hundreds of far right thugs arrested  and Britain teetering on the brink of nationwideUK protests: No 10 to hold Cobra meeting over escalating violence - BBC NewsEight arrested and building burned during Sunderland unrest - BBC NewsUK PM Starmer calls Cobra meeting over riots, 'Nazi salutes in streets' –  FirstpostFar Right and Muslims clash in fresh riots

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan