Հայաստանի իշխանությունների հետ ոչ ոք չի բանակցում․ չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագրի․ Արշակ Կարապետյան

Տավուշի մարզի Կիրանց գյուղում նախօրեին բացվել է միջպետական ճանապարհը, որը, վերանորոգմամբ պայմանավորված, մի քանի շաբաթ փակ էր։ Ճանապարհի նոր հատվածում՝ հենց հայ-ադրբեջանական սահմանին պատ են կառուցում, որը անցնողների մոտ անպաշտպանության զգացում է առաջացնում։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը գործող իշխանությունները սկսեցին Տավուշի մարզից, որտեղ հայկական կողմը բավական ամուր և ռազմավարական նշանակության դիրքեր ուներ։ Այժմ ադրբեջանցիները գրեթե հասել են միջպետական ճանապարհի պռնկին, և վերահսկում են ոչ միայն մի քանի գյուղերի անցուդարձը, այլև Հայաստանը Վրաստանին կապող մայրուղին։

Հուլիսի 1-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն իրենց իսկ նախորոշած ժամկետում պետք է համաձայնեցնեին կանոնակարգի նախագիծը, սակայն, ինչպես և սպասելի էր, դա տեղի չունեցավ։ Երկու կողմերը նույնաբովանդակ հայտարարություններ են տարածել, թե հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ։ Մեկ ամսից ավելի է անցել, որևէ նորություն չկա այդ առումով, մինչդեռ ապրիլի 19-ին Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները պայմանավորվել էին կանոնակարգի նախագիծը համաձայնեցնել մինչև հուլիսի 1-ը և հետո անցնել դրա ներպետական հաստատմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի օրենսդրություններին համապատասխան:

Ավելի վաղ մամուլը գրել էր, թե հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը դեռ համաձայնեցված չէ, քանի որ Ադրբեջանն ուզում է ինքը որոշել, թե որն է հաջորդ սահմանազատվող տարածքը։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։

Փաստացի, Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս առավելագույնը ստանալ հայկական կողմի անողնաշարության արդյունքում, հրաժարվում է որևէ հարցում զիջման գնալ, ՀՀ ինքնիշխան տարածքից իր զորքերը դուրս բերելու փոխարեն նոր ու կարևոր դիրքեր է պահանջում, իսկ խաղաղության պայմանագիր կնքելու միտք չունի։ Տավուշում սահմանազատումից հետո Բաքուն նոր պահանջներ է առաջ քաշում, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության անիրականանալի պահանջը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը դեռ ամիսներ առաջ զգուշացրել էր, որ չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Նշելով, թե որպես զինվորական և ՀՀ քաղաքացի, ծանր է տանում Տավուշի մարզում կատարվող իրադարձությունները՝ գեներալ-մայորն ասել էր, որ Հայաստանի իշխանությունների հետ ոչ ոք չի բանակցում։ «Մեր երկրի ղեկավարությունը ստորագրելու է կապիտուլյացիայի պայմանագիր հենց այս ամառ։ Ստիպելու են հանձնել ոչ միայն հողեր, այլև մեր հայրենակիցներին»,- նշել էր Կարապետյանը։

Ըստ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի, մեր ռազմավարական դաշնակիցը միանշանակ պետք է լինի Ռուսաստանը, որը կարող է ապահովել ոչ միայն մեր ընդհանուր անվտանգությունը, այլև ամբողջ Անդրկովկասի անվտանգությունը։ «Ռուսաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայունության օգտին. ամերիկացիները փորձում են վերաձևակերպել Կովկասն ու Մերձավոր Արևելքը, այնտեղ ստեղծել նոր սահմաններ, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն նոր խնդիրների ու հակամարտությունների, որոնք նրանք շահարկելու են»,- ասել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե
website by Sargssyan